ՊՆ-ում հանդիպում է եղել Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդի հետ

ՊՆ-ում հանդիպում է եղել Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդի հետ

477

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել