Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը, տուժել է մեկ մարդ. ԱՀ ԱԻՊԾ

Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը, տուժել է մեկ մարդ. ԱՀ ԱԻՊԾ

418

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: 

«ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել՝ հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Կիսվել