ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, երգչուհի Վարդուհի Մազմանյանը Իտալիայի Պադովա քաղաքում արժանացավ առաջին...

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, երգչուհի Վարդուհի Մազմանյանը Իտալիայի Պադովա քաղաքում արժանացավ առաջին մրցանակի Top Voice մրցույթում

511

Մրցույթը կայացավ հոկտեմբերի 11-ին և 12-ին: Շուրջ 16 երկրների ներկայացուցիչներ կատարեցին երկուական երգ։

Հնարավոր 5 երաժշտական անվանակարգերից Վարդուհին մասնակցել է 2-ին՝ native language (մայրենի լեզվով) և lirico pop:

Հայերեն երգը, որով նա հանդես է եկել, Անի Քրիստիի «Կարոտ»-ն  է,

իսկ Lirico pop ժանրում՝ Celine Dion-ի «A song for you» կատարումը։ 

«Երգը շատ դժվար եմ ընտրել, այն կատարողական առումով շատ բարդ է, բայց ունի խորը իմաստ և էմոցիոնալ առումով նույնպես ուժեղ է, քանի որ երբ երգում էի, ժուրին և հանդիսատեսը չէին հասկանում հայերեն, սակայն ես կարողացա փոխանցել այն էմոցիան, ինչ ես զգում էի, այն , ինչ ես ապրում էի բեմում, ու անգամ մասնակիցներից մեկը հարցրեց՝ ինչի՞ մասին էր իմ երգը, որ կարողանում էի նման կերպ արտահյտել, ու ես բացատրեցի ընդամենը մեկ բառով՝ հայրենիքի»:

Խոսելով  երաժշտական կարիերայից՝

Վարդուհին  պատմեց իր անցած ճանապարհի մասին.

«Սկզբում սովորել եմ դաշնամուր նվագել, հետո որոշեցի երգել, սովորել եմ Երգի պետական թատրոնում, ավելի խորացրի գիտելիքներս և հանդիպեցի իմ ուսուցչուհուն՝ տիկին Տոնոյանին, ում շնորհիվ օրեցօր սիրահարվում եմ երգին։

Սա իմ առաջին մրցույթը չէր, քանի որ տիկին Տոնոյանի հետ միասին մասնակցել ենք Տալլինում, Լիտվիայում անցկացված մրցույթներին, իսկ սա արդեն միջազգային երրորդ մրցույթս էր»:

Վարդուհին պատմեց նաև իր էմոցիաների և տրամադրվածության մասին։

«Հենց սկզբից մարտական եմ տրամադրված եղել այս անգամ, ինչը երբեք չեմ զգացել նախկին մրցույթների ընթացքում, վստահ էի ուժերիս, քանի որ երաժշտական խմբում հանդես գալը ինձ մեծ փորձառություն է տվել և ինքնավստահություն»։

Ուսուցչուհու խոսքով՝ Վարդուհու երգերում  երևում է նրա նուրբ հոգին, և նա կարողանում է իր ասելիքը հասցնել հանդիսատեսին.

«Ի սկզբանե ինքը դրել էր այդ նպատակը, որ պետք է գնա և հաղթի»:

Սեդա Մարտոյան

2-րդ կուրս

Կիսվել