Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում

832

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտություն։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կդնի իր հարձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը»,-ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Նրա խոսքով՝ այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր սրտանց բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ Հայաստանի հետ սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո:

«Այս ողբերգական իրավիճակում մենք կանգնած ենք նրա կողքին: Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության շատ մեծ նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանությունները նպաստում են այս նախաձեռնություններին ՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը անցյալ շաբաթվա վերջին ժամանեց Երևան և ներառում էր վիրաբույժների թիմեր, որոնք մասնագիտացած են հակամարտությունից տուժածների բուժման գործում: Առաջիկա օրերին ձեռնարկվելու են այլ նախաձեռնություններ` Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Կիսվել