Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում

Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում

498

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, ֆրանսիացի առաջնորդը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։

«Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել պատրաստակամություն՝ գտնելու ԼՂ-ում բոլոր կողմերի համար ընդունելի, արդար, երկարաժամկետ որոշում»,-նշվում է նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

Կիսվել