Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին իր ֆեյսբուքյան էջում հայերին խորհուրդ է տվել խանգարել թուքական բիզնեսների զարգացմանը։
«Իմ բոլոր հայ ընտանիքի և ընկերների համար։
Ես գաղափար ունեմ։ Եկեք բոլորս սկսենք պատասխանել կոչ անող թուրքական Twitter-ի բիզնես հաշիվներին, մեկնաբանելով, թե ինչպես է Թուրքիան դեռ սպանում հայերին և չի ընդունում ցեղասպանությունը:
Ահա ներքեւում օրինակ այն մասին, թե ինչ կարող ենք անել: Վնասենք միջազգային թուրքական բիզնեսներին այնպես, ինչպես իրենք ու Ադրբեջանը վնասել են Արցախին ու Հայաստանին»,-գրել է Ջոն Դին։