Նունե Մանուկյանը և Արփի Բաբայանը գտել են ստեղծագործելու իրենց ձևը։ Եթե նկարչի զենքն իր գույներն ու վրձինն է, ապա Նունեի ու Արփիի զենքը քարերն ու ձեռքի ուժն է՝ քարերը կտրելու ու իրենց ուզած ձևը տալու համար։ Նրանք, քարերի ճիշտ երանգները գտնելով, ստեղծում են իրենց նկարները, որոնք հեռվից դիտելիս սովորական նկարներից չեն տարբերվում, միայն մոտենալիս ես հասկանում, որ ներկերի փոխարեն մանր կտրատված քարեր են, որոնց մի մասը տարբեր տեղերից հավաքել են հեղինակները, մի մասի «սեփականատերներն» էլ իրենց ընկերներն են, որոնք գիտեն՝ Արփին և Նունեն ցանկացած քարի նոր կյանք կարող են տալ:

Կիսվել