Փորքիկ TMM ընկերության մեծ գաղափարը

Փորքիկ TMM ընկերության մեծ գաղափարը

276

Թեև Հայաստանում վերջին շրջանում սկսում է զարգանալ  ներառական կրթությունը, այդուհանդերձ առանձնահատկություններ ունեցող մարդիկ, հատկապես երեխաները, հասարակությունում լիարժեք ինտեգրման խնդիր ունեն։ Շատ ավելի բարդ է զբաղվածության ապահովան հարցը,  օրինանակ՝  աուտիզմ ունեցող երեխաների համար:

«Սովորեցրու ինձ ավելին»  կարգախոսով TMM (teach me more) ուսուցման և զարգացման կենտրոնը, որը արդեն 8 տարի է, ինչ գործում է,  ունի  նաև TMM Soft էկոլոգիատպես մաքուր հիմքով պատրաստված թղթե անձեռոցիկների արտադրություն, որտեղ աշխատում են աուտիզմ ունեցող պատանիներ։ Նրանց համար սա ոչ միայն աշխատանք ունենալու, հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորություն է, այլև օգնում է  զարգաննել  իրենց մանր մոտորիկան:

TMM-ը հիմնադրել է Լենա Հարությունյանը իր ընտանիքի հետ միասին 2016 թվականին, սա ընտանեկան պրոեկտ է: Լենայի որդին՝ Նարեկը, ունի աուտիզմ ու ընտանիքը իրենց բոլոր գիտելիքները ու փորձը ներդրել է TMM-ի մեջ, փորձելով օգտակար լինել նաև մյուսներին, ովքեր ունեն զարգացման առանձնահատկություններ:

Մասնագիտությամբ հոգեբան Մերին՝ Նարեկի քույրը, ինստագրամյան և տիկ-տոկյան հարթակում ակտիվ գործութնեություն է ծավալում և մարդկանց իրազեկում է աուտիզմի մասին, կիսվում եղբոր հետ անցկացրած առօրյաով և TMM-ի ներքին կյանքով:

Եթե TMM-ի նպատակնը օգնելն է զարգացման առանձնահատկություններ ունցող երեխաներին/պատանիներին, ապա TMM Soft-ի առաքելությունը փոքր ինչ այլ է:
«TMM Soft-ի գերնպատակը զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին աշխատանքով ապահովելն է, քանի որ մեր հասարակությունում կան բազմաթիվ դժվարություններ ու սահմանափակումներ նրանց համար, մենք մտածել ենք մի բան, որը թե՛ նորություն է Հայաստանյան շուկայում, թե՛ օգտակար այս երեխաների համար»,- նշում է Մերին:

TMM Soft-ի գաղափարը ծնվել է կարանտինի ժամանակ, երբ մարդիկ  զբաղվածություն չունեին. ծնողները չգիտեին՝ ուր դիմել և ինչպես զբաղեցնել իրենց երեխաներին:
Այսպես սկսվեց զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ու իրենց ծնողների կողմից արտադրվող և փաթեթավորվող թղթե անձեռոցիկների արտադրությունը:

Մերիի խոսքով ամենադժվարը համագործակցելն է խանութների հետ։ Չնայած նրան, որ TMM Soft-ը շուկայում համեմատաբար առավել մատչելի է, քան այլ արտադրանքներ, և սպառողին տրամադրում է մի քանի տեսակի/չափսի արտադրանք, խանութները շատ չեն վերցնում TMM Soft-ի արտադրանքը, երբեմն էլ՝  հրաժարվում են։ Մերին պատմում է.

«Շատերը խղճի խայթով 1-2 անգամ վերցնում են և վերջ։ Միգուցե հենց վաճառքը շատ չէ, այդ պատճառով չեն վերցնում, կամ միգուցե օգուտն է քիչ»։

Մերիի ակտիվությունը սոցցանցերում նպաստեց, որ առավել շատ կազմակերպություններ և խանութներ սկսեն օգտվել TMM soft-ի անձեռոցիկներից: Շատերի համար նաև բացահայտում էր, որ Հայաստանում կա նման գործունեություն ծավալող կազմակերպություն

«Որքան շատ են լինում պատվերները, այնքան երեխաները ամսվա կտրվածքով կարողանում են շատ անձեռոցիկներ պատրաստել, գումար վաստակել,  նաև ավելանում են  աշխատատեղերը: Չեք պատկերացնի` ինչքան ուրախ են թե’ իրենք, թե’ իրենց ծնողները նման հնարավորություն ունենալու համար։

Խոսելով սոցիալական հարթակների ազդեցության մասին՝ պետք է նշել նաև բացասական մեկնաբանությունների դերը, քանի որ դրանք ամենուր են:

Մերին ենթադրում էր, որ առաջին իսկ վիդեոներից կլինեն մարդիկ, ովքեր բացասական կարձագանքեն, բայց նաև գիտեր, որ միգուցե շատերի համար օրինակ ծառայի, միգուցե շատերին կարողանա իրազեկել աուտիզմի մասին, կամ խրախուսի։

«Սկզբնական շրջանում կային անհանգստություններ, սակայն հիմա մի գրամ անգամ չեմ փոշմանում սոցցանցերում ակտիվությանս համար: Ճիշտ է, երբեմն ստացել եմ բացասական մեկնաբանություններ, սակայն իմ գերնպատակը առավել կարևոր է»:
Վերջին շրջանում TMM-ում սկսել է գործել նաև Ակվա թերապիա աուտիզմով (և ոչ միայն) երեխաների համար:

Մերին, որպես TMM-ի համահիմնադիր  համոզված է՝ այս տեմպերով ապագայում առավել մեծ հաջողություններ  կլինեն:

Շողեր Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել