Եվրամիության ծրագրերը՝ Հայաստանում

Եվրամիության ծրագրերը՝ Հայաստանում

225

Եվրոպական միությունն ու Հայաստանը հանձնառություն են ստանձնել միասին
աշխատել՝ ի օգուտ ՀՀ և ԵՄ քաղաքացիների բարօրության, նպաստել ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։ Կողմերը հանձնառու են խթանել, պահպանել և
ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային և միջազգային
մակարդակներով, ինչպես նաև՝ ընդլայնել համագործակցությունն ազատության,
անվտանգության և արդարադատության ոլորտում նպատակ ունենալով ամրապնդելու իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ ԵՄ-ն Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության ամենախոշոր դոնորն է։ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ն աջակցում է Հայաստանին։ ՀԸԳ համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով ԵՄ-ն կավելացնի ֆինանսական աջակցությունը։ 2017-2020թթ Հայաստանին հատկացվող ԵՄ աջակցության ծավալը կազմում է շուրջ 211 մլն. եվրո։ Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված տարբեր ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն տարբեր մասնաբաժիններով:

ԵՄ ծրագրերը Հայաստանում՝ ըստ ոլորտների

Բիզնես ոլորտ Եվրամիությունը ՀՀ-ի աղքատ մարզերում բիզնես ոլորտը զարգացնելու և համայնքային աղքատությունը հաղթահաևելու համար կիրառում է «Know how» ծրագիրը։
«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ»
ծրագրում փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝
նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային
կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների
զարգացմանը: Ծրագիրը եռամյա հետազոտահեն միջամտություն է, որի նպատակն
է մեղմել աղքատության պատճառները և հետևանքները տնտեսապես
անբարենպաստ պայմաններում գտնվող Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:
«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ»
ծրագիրը Հայաստանում ցույց է տալիս Եվրամիության հանձնառությունը
աղքատության դեմ պայքարին և երկրում կայուն զարգացմանը նպաստելուն:
Կենտրոնանալով Լոռու, Շիրակի և Տավուշի աղքատ մարզերի վրա՝ ծրագրի
նպատակն է բացահայտել բազմաչափ աղքատության արմատական պատճառներն
ու հետևանքները և մշակել աղքատության հաղթահարման արդյունավետ
ռազմավարություն:


Գյուղատնտեսություն


Գյուղատնտեսության ոլորտում ԵՄ-ն այս պահին իրականացնում է 2 ծրագիր,
դրանք են՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի
մարզում» և «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և
Տավուշի մարզերում» ծրագրերը։ ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում
հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինանսավորված է
Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի
կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության
գործընկերությամբ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարության հետ սերտ համագործակցությամբ։
Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզային բնակչությանը` տղամարդկանց,
կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ
փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և
կայուն տեղական զարգացման մեջ, որի նպատակն է մշակել տարածքային զարգացման մոդելներ՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգի
ձևավորման, որոշումների կայացման և իրականացման գործընթացներում: Իսկ
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում»
ծրագրի նպատակն է ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման
միջոցով թիրախային մարզերում նպաստել աղքատության, անհավասարության և
խոցելիության նվազեցմանը՝ կիրառելով Եվրոպական միության
«LEADER»/Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ/CLLD)
մեթոդաբանությունը:
Համայնքային կայնքի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այս ծրագիրի
նպատակն է բարձրացնել այս մարզերի գյուղական բնակչության ընդհանուր
բարեկեցությունն ու դիմակայունությունը: Այս 2 ծրագրերը ցույց են տալիս
Եվրամիության հանձնառությունը նվազեցնելու աղքատությունը,
անհավասարությունը և խոցելիությունը ինտեգրված և կայուն գյուղական
համայնքների զարգացման միջոցով:

Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի պահպանության ուղղված ծրագրերը Հայաստանում 4-ն են։
Այդ 4 ծրագրերից բուն շրջակա միջավայրին են ուղղված «Կանաչ համայնք,
դիմակայուն ապագա» և «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-
ն Սևանի համար) ծրագրերը։ Սևանա լճին վերաբերող ծրագրի նպատակն է
բարելավել լճի ջրի որակը և բարձրացնել լճի մակարդակը։ Իսկ «Կանաչ համայնք,
դիմակայուն ապագա» ծրագրի նպատակն է Հայաստանի փոքր
տարածաշրջանային համայնքներում բարձրացնել շրջակա միջավայրի
պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը: Նախատեսնվում է իրականացնել ծառատունկ։
Շրջակա միջավայրին պահպանության ուղղված ծրագրերը ցույց են տալիս, որ
Եվրամիությունը Հայաստանում ևս ցանկանում է նպաստել բնության
պահպանությանը, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը և բնության
պահպանության խթանմանը։ Կանաչ տնտեսության կայացումը կարևոր է
տնտեսական աճի, սոցիալական և կայուն զարգացման համար: Այն խթանում է
արտադրողականության բարձրացումը, նորարարությունը, նոր աշխատատեղերի
ու շուկաների ստեղծումը։

Մարդու իրավունքներ

Եվրամիությունը ՀՀ-ում ներկա պահին իրականացնում է 6 ծրագիր՝ ուղղված
մարդու իրավունքներին։ Այդ ծրագրերը հիմնականում վերաբերում են
արդարադատության ոլորտի բարելավմանը, հավասարության խթանմանը
և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։ Օրինակ՝«Հաշվետու
հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»
ծրագրի նպատակն է աջակցել իրավունքի գերակայության, անվտանգության,
մարդու իրավունքների պաշտպանության և սահմանադրական բարեփոխումների
ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ
կառավարություն)` ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների
մատուցմանն ուղղված ջանքերին:

Էներգետիկա և ենթակառուցվածքներ

ԵՄ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում Հայաստանը
համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետարտոնյալ պայմաններով վարկային միջոցներին զուգահեռ ներգրավելով նաև դրամաշնորհներ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի/հարթակի (ՀՆԳ/ՀՆՀ) միջոցով հետևյալ ընթացիկ ծրագրերի համար. «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր» (5 մլն եվրո). ծրագրի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը: «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» (5.5 մլն եվրո). ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել ջրամատակարարման ցանցի վերականգնմանը Երևանում, ինչը թույլ կտա նվազեցնել տեխնիկական ջրի կորուստները և բարելավել ջրի ու ջրահեռացման ծառայությունները: «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – Փուլ 3» (15 մլն եվրո). ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում և համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ենթակառուցվածքների վերականգնմանն ու կառուցմանը: «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» (3.5 մլն եվրո). ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Կոտայքի և
Գեղարքունիքի մարզերում կոշտ կենցաղային թափոնների կառավարման
բարելավման գործում: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի 1-ին
փուլ» (10 մլն եվրո). ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել
էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր
հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր լարման հաստատուն
հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը
կազմելու է 350 ՄՎտ՝ մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ: «Երևան
կոշտ թափոնների ծրագիր» (8 մլն եվրո). ծրագիրն իր բաղադրիչների միջոցով
բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման
համակարգը: Մասնավորապես, նախատեսվում է Նուբարաշենում գործող
աղբավայրի հարևանությամբ նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու
գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում, որը կնվազեցնի գործող ոչ
սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի,
հանրային առողջության և կլիմայի վրա: «Հայաստանի Հյուսիս-Հարավ
ճանապարհային միջանցքի ծրագիր» (12 մլն եվրո, որից6 մլն եվրո ներդրումային
դրամաշնորհ և 6 մլն եվրո` տեխնիկական աջակցություն). դրամաշնորհային
միջոցներն ուղղված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-
Գյումրի 27.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության
ֆինանսավորմանը: «Հայաստանի ճանապարհային անվտագության բարելավման
ծրագիր» (4.25 մլն եվրո). ծրագիրը միտված է Մ6 մայրուղու վրա, ինչպես նաև երկրի
ամբողջ տարածքում ճանապարհային անվտանգության հետ կապված
իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորմանը: «Մեղրիի սահմանային
անցակետի ծրագիր» (10.52 մլն եվրո). ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ
հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս
սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:

Մշակույթ


«EU4Culture» նախաձեռնությունը մշակույթի ոլորտում ներկայումս իրականացվող
ամենամեծ տարածաշրջանային ծրագիրն է (2021-2024թթ): Ծրագրի նպատակն է
աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանում տնտեսական աճի և սոցիալական
զարգացման շարժիչ ուժի հզորացմանը՝ խթանելով ԱլԳ տարածաշրջանի ոչ-
մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման
ռազմավարությունների մշակումը, տրամադրելով այդ ռազմավարությունների
համար հավելյալ դրամաշնորհներ և կարողությունների զարգացմանն ուղղված
աջակցություն և կազմելով դրամաշնորհային շարժունության ծրագրեր
արվեստագետների և մշակույթի մասնագետների համար։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մշակութային
դիվանագիտության և հանրային դիվանագիտության շրջանակներում
կազմակերպվում են միջոցառումներ՝ նշելու «Եվրոպայի օրը», «Եվրոպական
ժառանգության օրերը», «Լեզուների եվրոպական օրը» «Եվրոպական միության
այցելուների ծրագիրը» և այլն:

Կանայք

Կանանց վերաբերյալ ծրագրերից է «Հավասարության և ոչ խտրականության
խթանումը Հայաստանում» ծրագիրը, որը միտված է ապահովել հավասար
պայմաններ աշխատավայրերում, նպաստել խտրականության և
անհավասարության նվազեցմանը, ինչպես նաև կանանց համար ավելի շատ
հնարավորություններ ստեղծել։

Երիտասարդություն

Երիտասարդների ավելի ակտիվ մասնակցությունը հասարակական տարբեր
ոլորտներում խրախուսելու նպատակով Հայստանում իրականացվող ծրագրերից է
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և
առաջնորդության խթանման» ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել
երիտասարդների մասնակցությունը կրթության, քաղաքացիական
հասարակության և քաղաքականության մեջ: Ծրագրի հատուկ նպատակն է
հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական ՀԿ-ներին՝
խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքացիական և
հասարակական կյանքում: Երիտասարդական մյուս ծրագիրն է «ԵՄ-ն հանուն
երիտասարդների․Ուսանողական ժողովրդավարությունը հիմա» ծրագիրը, որը
նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև
ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների
կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։
Այս երիտասարդական ծրագրերին ուշադրություն դարձնելիս նկատում ենք, որ
ԵՄ-ն հետաքրքրված է հայ երիտասարդների համար լավ կյանք ու կրթական
պայմաններ ստեղծելով։ Այս և այլ երիտասարդական ծրագրերը լայն հնարավքրություններ են ստեղծում հայ երիտասարդների համար
դարձնելով նրանց այս ամենի մասնակիցը։ ԵՄ ծրագրերի մեջ է մտնում նաև ուսանողների համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ սահմանելը։
ԵՄ-ն իրականացնում է նաև երիտասարդ եվրոպական դեսպաններ
Նախաձեռնությունը՝նպատակ ունենալով միավորել ԵՄ անդամ և հարևան ,
արևելյան գործընկերության երկրների երիտասարդներին։ Հիմնական նպատակն է
երիտասարդներին իրազեկելը ԵՄ գործունռության մասին և նրանց դրա մի
մասնիկը դարձնելը։ Աշխարհի ավելի քան 30 երկրից շուրջ 1700 մասնակից ունեցող
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը ԵՄ ծրագրերից է․
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ
անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև
բարեկամության կամուրջներ ու համագործակցության շոշափելի արդյունքներ
գրանցելու առաքելությամբ է գործում։ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ»
նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին՝ որպես «EU
NEIGHBOURS east» ծրագրի մաս, եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ
մասնակից ավելի քան 30 տարբեր երկրներից:
Այս տարի Հայաստանից և Եվրոպական միությունից երիտասարդ եվրոպական
դեսպանները սեպտեմբերի 18-22-ը ՀՀ մարզերում տարածել են «Ավելի շատ ԵՄ
Հայաստանում» ուղերձը: Դեսպաններն այցելել են դպրոցներ, համալսարաններ,
եվրաակումբներ և ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ հաստատություններ։

Կրթություն

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» ծրագիրը
ժամանակակից ԳՏԻՄ էկոհամակարգ է Երևանում։ Ուսանողների և երիտասարդ
մասնագետների համար նախատեսված այս հետազոտությունների, կրթության և
ստարտափների կենտրոնը կմիավորի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային
գործընկերներին՝ կամրջելու Հայաստանի բարձրագույն կրթության և
արդյունաբերության միջև առկա բացը: Այս համալիրը կմիավորի ակադեմիան և
արդյունաբերությունը՝ կապելով տեղի ուսանողներին և հետազոտողներին միմյանց
հետ և դրանով իսկ կխթանի նորարարությունն ու ձեռներեցությունը:
ԵՄ կրթական ծրագրերից է Կապանում տեխնոլոգիաների և ստեղծարար
արդյունաբերության կենտրոնի հիմնումը, որի նպատակն է բարձրացնել ներկայիս
և հաջորդ սերնդի շուկայի պատրաստվածությունն ու մրցունակությունը,
նվազեցնել արտագաղթը և բարձրացնել տնտեսական ներուժը Սյունիքի մարզում։
Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի
ամենամեծ ծրագիրն է, որն կընթացել է 2014-2020 թթ-ին և այժմ շարունակվում է
2021-2027թթ ժամանակահատվածում: «Էրազմուս +» ծրագրի միջոցով ԵՄ-ն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի
մակարդակներում ուսանողական փոխանակումներ եվրոպական բուհերում։ ԵՄ–ն առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են 13-
ից 30 տարեկան յուրաքանչյուր երիտասարդի առջև։
Դրանք կարող են ներառել աշխատաժողովներ, վարժանքներ, բանավեճեր, դերայ
ինխաղեր, բացօթյա միջոցառումներ և այլն: Այս փոխանակումները տեղի են ունեն
ում երիտասարդական կազմակերպությունների միջոցով։ Այս տարի
Հայաստանում ևս իրականացվել են երիտասարդական փոխանակման ծրագրեր,
որոնց տարբեր եվրոպական երկրներից եկել են երիտասարդաներ և մասնակցել՝
հայ երիտասարդների հետ միասին։ Այդ ծրագրերից է Վանաձորում մեդիային
վերաբերող թեմայով անցկացված ծրագիրը կամ Դեբեդ գյուղում անցկացված
ազգային պարերին վերաբերող երիտասարդական փոխանակման ծրագիրը։

Կոռուպցիայի կանխարգելում

Կոռուպցիայի կանխարգելման դեմ «Հայաստանում տնտեսական
հանցագործության արդյունավետ կանխարգելման և դեմ պայքարի ազգային
կարողությունների ընդլայնում» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում
կոռուպցիայի, փողերի լվացման և տնտեսական հանցագործության դեմ
օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի հետագա բարելավմանը և ապահովել
դրա իրականացման արդյունավետությունը: Շեշտը դրվելու է հակակոռուպցիոն
կրթության, պետական պաշտոնյաների գիտելիքների բարելավման և կոռուպցիայի
և բարեխղճության կանխարգելման ոլորտում հանրային իրազեկվածության
բարձրացման վրա:

Զբաղվածություն

Այս ոլորտում «ԵՄ աջակցություն հանուն Հայաստանի զարգացման՝ միգրանտների
ներուժի հզորացման միջոցով. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ-Հայաստան» ծրագրի նպատակն
է դեպի ՀՀ ուղղվող դրամական փոխանցումները մոբիլիզացնելու միջոցով նպաստել
աշխատանքային միգրանտների, վերադարձողների և նրանց ընտանիքների
անդամների բարեկեցությանը և գործնական ներուժի հզորացմանը համայնքային
զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակով: Իրականացումը
ապահովվելու է հետևյալ գործողությունների միջոցով՝

  • Միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրազեկվածության
    բարձրացում ներդրումային հնարավորությունների մասին և վստահության
    ամրապնդում պետության և Սփյուռքի միջև:
  • Միգրանտների կողմից կատարվող ներդրումների ծավալների ընդլայնում և
    որպես արդյունք՝ գործարար նախաձեռնությունների և աշխատատեղերի թվի աճ:
  • Սփյուռքի և աշխատանքային միգրանտների կողմից ներդրումներ կատարելու
    համար բազմաբնույթ և նորարար մեխանիզմների մշակում, որի հիման վրա հետագայում կձևավորվի ներդրումային համակարգ հայաստանյան բանկերի և
    ֆինանսական ինստիտուտների համար:

ԵՄ դիտորդական առաքելություն

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում այս տարի ընդլայնվեց: 2023
թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը
համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության
(EUMA) դիտորդական կարողությունները Հայաստան-Ադրբեջան պետական
սահմանի հայկական կողմում՝ առաքելության գործող տարածքում՝ տեղում իր
ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Այս մասին հաղորդագրություն է
տարածել Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակը։ EUMA-ն գործարկվել է
2023 թվականի փետրվարի 20-ին՝ երկամյա մանդատով: EUMA-ն կմնա լիովին
քաղաքացիական և անզեն ԵՄ առաքելություն, որը գործում է որպես անաչառ
դերակատար: 9 դիտորդական առաքելության ընդլայնումն ընդգծում է ԵՄ
հանձնառությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանն ու
անվտանգությանը։

Ամփոփում

Հայաստանի գործընկերությունը Եվրամիության հետ եղել է դրական
փոփոխությունների կատալիզատոր տարբեր ոլորտներում: Տնտեսական աճի և
առևտրի խթանումից մինչև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում,
կայուն զարգացման աջակցություն, կրթության և նորարարության խթանում, ԵՄ-ի
նախագծերը Հայաստանում խորը ազդեցություն են ունեցել: Ազդեցություն երկրի
զարգացման վրա: Քանի որ այս գործընկերությունը շարունակում է աճել, մենք
կարող ենք ակնկալել ավելի մեծ ձեռքբերումներ և ավելի պայծառ ապագա
Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Հայաստանում Եվրոպական
միության նախագծերը միայն աջակցության մասին չեն, դրանք ներկայացնում են
իրական գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր արժեքների և ձգտումների
վրա:

Արուսյակ Եղիազարյան
4-րդ կուրս

Կիսվել