Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանը համալրվեց կորեական գրքերով

Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանը համալրվեց կորեական գրքերով

187

2024 թվականի մայիսի 13-ին 가나다 한글학교 아르메니아 (Կորեերեն լեզվի դպրոցը Հայաստանում’ AMEI կազմակերպության գլխավորությամբ) և 러시아 한국 문화원 (Կորեական մշակութային կենտրոն Ռուսաստանից) համատեղ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանին նվիրեցին կորեերեն գրքեր:  

Կենտրոնական գրադարանը և 가나다 한글학교 아르메니아 (Կորեերեն լեզվի դպրոցը Հայաստանում) դեռ 2023 թվականից համատեղ կազմակերպում է  մշակութային միջոցառումներ և մշակութային փոխանակումներ։  

Ավելի քան 100 գրքեր, որոնք ընտրվել են ըստ բովանդակության, ներառյալ գրականությունը, պատմությունը, լեզուն, արվեստը և կրոնը, օգտակար կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր հետաքրքրված են Կորեայով և ցանկանում են սովորել կորեերեն:  

-Մենք ակնկալում ենք, որ այս գրքի նվիրատվության արարողությունը հնարավորություն կլինի կիսել կորեական մշակույթն ու գիտելիքները հայ ժողովրդի հետ,- 가나다 한글학교 아르메니아 (Կորեերեն լեզվի դպրոցը Հայաստանում):  

Ապագայում 가나다 한글학교 아르메니아 (Կորեերեն լեզվի դպրոցը Հայաստանում) նախատեսում է հայ երիտասարդների և քաղաքացիների համար ստեղծել տարբեր հնարավորություններ՝ Կորեայի հետ ավելի սերտ համագործակցելու և միասին զարգանալու երկու երկրների միջև մշտական մշակութային փոխանակման և համագործակցության միջոցով:

Լուսինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել