Ֆեյք նորությունները և դրանց դեմ պայքարի մեթոդները

Ֆեյք նորությունները և դրանց դեմ պայքարի մեթոդները

20

Ֆեյք նորությունները, կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվությունը, դարձել են 21-րդ դարի մեդիա աշխարհում ամենակարևոր մարտահրավերներից։ Դրանք կարող են խեղաթյուրել հանրային կարծիքը, ազդել քաղաքական որոշումների վրա, և նույնիսկ վտանգել պետական անվտանգությունը։

Ֆեյք նորությունները նոր երևույթ չեն, և դրանց պատմությունը սկսվում է լրագրության սկզբից։ Օրինակ՝ 19-րդ դարում սենսացիոն լրագրությունը կամ դեղին մամուլը (yellow journalism) օգտագործում էր ֆեյք նորություններ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար։

Սակայն ֆեյք նորությունների իրական բում տեղի ունեցավ 21-րդ դարում, երբ սոցիալական մեդիան փոխեց տեղեկատվության տարածման մեթոդները։ Եթե նախկինում կեղծ տեղեկատվությունը տարածվում էր ավելի դանդաղ, ապա այժմ յուրաքանչյուր օգտատեր կարող է ստեղծել ու տարածել նորություններ, որոնք կարող են միլիոնավոր մարդկանց հասնել ընդամենը մի քանի րոպեում։

Ֆեյք նորությունները կարող են տարածվել մի քանի հիմնական մեխանիզմների շնորհիվ։ Դրանցից առաջինը իհարկե սոցիալական մեդիան է։

Սոցիալական մեդիայի հարթակները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, TikTok-ը, ֆեյք նորությունների հիմնական տարածման միջոցներն են։ Այս հարթակները ապահովում են մեծ լսարան, որտեղ տեղեկատվությունը տարածվում է անմիջապես։ Ալգորիթմներն օժանդակում են սենսացիոն բովանդակության տարածմանը, քանի որ նման նյութերը գրավում են օգտատերերի ուշադրությունը։ 

Մարդիկ հակված են հավատալ այն տեղեկություններին, որոնք հաստատում են իրենց կարծիքներն ու համոզմունքները։ Ֆեյք նորությունները հաճախ կառուցված են այնպես, որ համահունչ լինեն հասարակական զգացմունքներին և նախապաշարմունքներին։

Օրինակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, պարզ դարձավ, որ կեղծ տեղեկությունների տարածումը, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից, եղավ ճակատագրական։ Այս պատերազմը իրենից ենթադրեց նաև տեղեկատվական պատերազմ։

Ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը 2020 թվականի պատերազմի ընթացքում ֆեյսբուքյան իր էջում նմանօրինակ գրառումներ էր անում. «Բարի գալուստ դժոխք», «Գյոռբագյոռ 2020», «Հաղթելու ենք», Օպերացիան շարունակվում է․ու մենք հաղթելու ենք» և այլն։ Այսպիսով, Արծրուն Հովհանիսյանը դարձավ նաև հասարակական կարծիքի առաջնորդ։ Այնուհետև ընթերցողները սկսեցին ակտիվ գրառումներ կատարել, օրինակ՝ “In Armenia we don’t say “Tesnenq lurerov inch ka”. We say “Artsrun@ asi khavatam” “։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքը 2020 թվականի պատերազմի ժամանակ շատերին է ոգևորել, բայց ժողովրդի հիասթափությունը նվազեցրեց նրա հեղինակությունը, որովհետև շատերը նրան մեղադրում են կեղծիք տարածելու մեջ։ Հաշվի առնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ռազմական ոլորտի մասնագետ է, ունի բավարար փորձ ու գիտելիքներ ոլորտից խոսելու համար, բայց պատերազմն ինչ ելք էլ ունենար, մեծամասամբ իր հետ էին կապելու, որովհետև այդ ժամանակ «ռազմական գործողությունների դեմքն էր» և թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում ծափերի/անարգանքի արժանանացողների շարքում առաջիններից էր լինելու։

Ֆեյք նորությունների տարածումը նվազեցնում է հասարակության վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ Երբ մարդիկ սկսում են կասկածել յուրաքանչյուր տեղեկության հավաստիության վրա, սա խանգարում է մեդիայի հիմնական դերին՝ ապահովել հասարակության տեղեկացվածությունը։

Ֆեյք նորությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է՝

1. Կրթություն և մեդիագրագիտություն

Մեդիագրագիտությունը հասարակության ֆեյք նորությունները ճանաչելու կարողությունը բարձրացնելու կարևոր գործիք է։ Դպրոցներում և համալսարաններում անհրաժեշտ է ներառել մեդիագրագիտության դասընթացներ,

2. Փաստերի ստուգման ծառայություններ

Բազմաթիվ լրատվամիջոցներ այսօր ունեն փաստերի ստուգման թիմեր, որոնք ուսումնասիրում են կասկածելի տեղեկությունները, օրինակ հայտնի PolitiFact և Snopes կայքերը։

3. Արհեստական բանականության գործիքներ

ԱԲ-ն կարող է ավտոմատ ճանաչել և հեռացնել կեղծ բովանդակությունը։ Կամ Օրինակ, Facebook-ի և Google-ի ալգորիթմները, որոնք կարող են հայտնաբերել մանիպուլյատիվ նյութեր և սահմանափակել դրանց տարածումը։

Ապատեղեկատվության տարածումը պետք է վերահսկվի լրագրողների և լրատվամիջոցների, տեխնոլոգիական ընկերությունների, կառավարության և հասարակության կողմից։

Նարե Շավինյան

2-րդ կուրս

Կիսվել