ԵՊՀ-ում ներկայացվեց առաջին ուսանողական հավելվածը

ԵՊՀ-ում ներկայացվեց առաջին ուսանողական հավելվածը

118

Նոյեմբերի 12-ին  ԵՊՀ 7-րդ մասնաշենքի ISTC  կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում առաջին ուսանողական հավելվածի շնորհանդես-տեղեկատվական հանդիպումը:

Ուսանողական Huddle հավելվածը ստեղծվել է ուսանողների կարիքների ուսումնասիրման  և հետազոտման արդյունքում։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները տարբեր միջոցառումների, ծրագրերի, տեխնիկական մի շարք հարցերի և խնդիրների մասին։

Գաղափարի հեղինակը եղել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող  Սահակ Սահակյանը, ով կիսվեց մտահաղացման  և դրա իրագործման  ճանապարհի մասին.

«Բանակից վերադառնալուց հետո, երբ փորձեցինք ուսանողական կյանքի մեջ ինտեգրվել, նկատեցինք, որ բազմաթիվ խնդիրներ ունեն ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները. նրանք ուզում են ինտեգրվել համալսարանական կյանքին, բայց բացակայում են հարթակները ուսանողների համար: Այդպիսով որոշեցինք ստեղծել հարթակ, և բնականաբար, չունենալով  լուրջ ռեսուրսներ, սկսեցինք համագործակցել ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի հետ։ Աշխատանքներն այդքան էլ հեշտ չեն տարվել, քանի որ ուսանողներ են պատրաստել հավելվածը, բայց արդեն ունենք ինչ-որ չափով մեր հավելվածը և շուտով այն ավելի կարդիականացվի»։

Հավելվածի աշխատանքների կատարման development  թիմի անդամ Սոֆի Ավետիսյանը մանրամասնեց ծրագրի հնարավորությունների մասին.

«Հավելվածը ունի տարբեր գործառույթներ, ինչպիսիք են փոստերը, հարցերը, իվենթները, քոնֆերը։ Փոստերը սովորական շփումներ հաստատելու համար են, քոնֆերի բաժինը անանուն հաղորդակցություն է, և քանի որ գրառումները անանում են, մշակված է ցենզուրայի վերահսկման մեխանիզմ արհեստական բանականության հիման վրա, որը զերծ է պահում անվայելուչ գրառումներից։ Քուեշնները ակադեմիական հարցերի պատասխանները ստանալու համար են, որի դեպքում կա նաև մենթոր հասկացությունը, ով հիմնականում պատասխանատու է կոնկրետ ուղղվածությամբ հարցերին ճիշտ պատասխանելու համար, իվենթները՝ ուսանողնեին տեղյակ պահելու համալսարանում տեղի ունեցող միջոցառումների մասին»։

Հավելվածին ծանոթանալուց հետո շնորհանդեսի կազմակերպիչները ներկաների համար նախատեսել էին խաղ՝ քուիզի տեսքով, որով ստուգեցին սոցիալական մեդիայի մասին նրանց գիտելիքները։ Խաղի հաղթողները ունեին նաև անակնկալ նվերներ։

Ներկաներից Ջուլիանան, ով առաջին կուրսեցի է, համալսարանում բախվել էր տարբեր կազմակերպչական խնդիրների, և լսելով հավելվածի մասին՝ հետաքրքրությամբ մասնակցում էր հանդիպմանը.

«Այսօր եկել եմ մասնակցելու huddle-ի շնորհանդեսին, որը, կարծում եմ, շատ օգտավետ կլինի բոլոր ուսանողների համար և ավելի հեշտ կդարձնի ուսանողական կյանքը: Մենք կարող ենք մեր դեմ առաջացող խնդիրները լուծել այդ հարթակի շնորհիվ։

Սեդա Մարտոյան

2-րդ կուրս

Կիսվել