Առողջ սննդի բացակայությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների

Առողջ սննդի բացակայությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների

257

Առողջ սնունդ ու առողջ ապելակերպ ունենալն արդիական է շատերի համար, քանի որ դրանց բացակայությունը կարող է առաջացնել առողջական խնդիրներ իմունային համակարգում, մաշկում, գլխամաշկում, լյարդում և այլ օրգաններում։ Սնունդը կարևոր նշանակություն ունի մաշկի լավացման հարցում, մազերի աճի վերականգնման համար։ Առողջ սնունդը երբեմն ասոցացվում է դիետաների հետ: Էնդոկրինոլոգ -սննդաբան Լուսինե Սահակյանն անդրադարձավ դիետաների հետևանքով առաջացած խնդիրներին։

«Ինչպես առողջ, այնպես էլ անառողջ սննդի չարաշահման հետևանքով առաջանում է ավելորդ քաշ և ճարպակալում, որն էլ իր հերթին բերում է մի շարք հորմոնների` ինսուլինի, կորտիզոլի, լեպտինի մակարդակի բարձրացմանը, որն էլ կարող է դառնալ մազաթափության պատճառ։ Իսկ մաշկային խնդիրների դեպքում անառողջ սննդի չարաշահումը, հատկապես քաղցրավենիքի, տրանս-ճարպեր պարունակող մթերքները նպաստավոր պայմաններ են ստեղծում մաշկային բորբոքային էլեմենտների զարգացման համար»։

Ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն անհանգստացնում են գրեթե բոլոր տարիքի մարդկանց, սակայն մեծ մասը շահագրգռված նիհարելու մտքերով սննդակարգը բարելավելու հետ մեկտեղ օգտագործում է նաև հատուկ դեղահաբեր։

Կարճ հարցման ընթացքում պարզ դարձավ, որ մարդիկ տարբեր ժամանակահատվածներում փորձել են պահել դիետաներ, բայց խուսափելով նիհարեցնող հաբերից, կամ նախընտրել են վարել միայն առողջ ապրելակերպ։

Էնդոկրինոլոգ-սննդաբանը նշում է, որ դեղորայքային բուժում իրականացվում է միայն բժշկի կողմից մի շարք անալիզներ և հետազոտություններ անցնելուց հետո։

Բժիշկ Սահակյանը նշեց նաև, որ ցանկալի արդյուքը կարող է անմիջապես տեսանելի չլինել: 

«Պետք է հասկանալ, որ ցանկալի արդյունքի հասնելու համար բավականին ժամանակ է պետք, պետք չէ արագ փոփոխությունների սպասել, սովորաբար խորհուրդ ենք տալիս առաջին 6 ամսում քաշի 10 տոկոսի կորուստ, եթե նիհարելու մասին է խոսքը, պետք է սննդակարգում ավելացնել շատ նոր տեսակի բանջարեղեններ, իսկ եթե բացառելու մասին խոսենք, առաջինը պետք է բացառել գազավորված և մնացած հյութերը, որոնք, բացի շատ մեծ քանակությամբ շաքար պարունակելուց, գրեթե ոչ մի օգտակար հատկություններ չունեն»:

Աննա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել