ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

1155

Իտալիայի  մայրաքաղաք  Հռոմում   անցկացված  Եվրոպայի  առաջնությունում հինգերորդ  չեմպիոնական  տիտղոսը  նվաճած  Արթուր  Ալեքսանյանը վերադարձավ  հայրենիք. «Վնասվածքներից  հետո  առաջին  լուրջ  մրցաշարն էր, շատ  կարևոր է,  որ  հանկարծ  վնասվածքը  չկրկնվի։ Լավ  մարզավիճակում էի,  ինձ  լավ էի  զգում, հույս ունեմ,  որ  օլիմպիական  խաղերում  ավելի լավ մարզավիճակում  կլինեմ։ Բոլոր հնարավոր տիտղոսներն  ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում,  այսքան մարդ  եկել  է դիմավորելու, ուրախացել են,  նրանք են ինձ մոտիվացնողը։

Ուղեգիրն  արդեն  ունեմ,  վարկանշային  մրցաշարից ազատ եմ, հիմա կհանգստանամ  և  ավելի հանգիստ կպատրաստվեմ  օլիմպիական  խաղերին»-ասել է Արթուր  Ալեքսանյանը։

Աթյան Էրիկ
4-րդ կուրս

Կիսվել