«4PS4YOUTH» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«4PS4YOUTH» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

772

Մարտի 10-ից 13-ը  Հայաստանում անցկացվեց «4Ps4YOUTH»   կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի երրորդ ՝ ամփոփիչ փուլը։ Հիշեցնենք, որ վերջինիս իրականացման նախաձեռնությունը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն էր, իսկ Հայաստանյան գործընկերը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն էր։

Հայաստան էին այցելել ինը մասնակից Գերմանիայից, Վրաստանից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Լիտվայից և Ռումինիայից։ Նրանց ուղեկցում էին «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը և «Հայկական PR ասոցիացիայի» փոխնախագահ Արման Գրիգորյանը։

«Արդեն երկու տարի է, ինչ  իրականացվում է ծրագիրը, որը երեք փուլից է բաղկացած։ Առաջին փուլը իրականացվել է Իտալիայում, երկրորդ փուլը՝ Գերմանիայում և երրորդ՝ ամփոփիչ փուլը իրականացվում է Հայաստանում,- պատմում է «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Մասնակիցները հյուրընկալվել էին  ԵՊՀ  հյուրատանը,  որտեղ տիրում էր և՛ ընկերական, և ՛գործնական մթնոլորտ։ Նրանք ծանոթանում էին  հաղորդակցման արդի գործիքներին, փորձում էին  դրանք կիրառել գործնականում, զարգացնում էին ստեղծարար մտածողություն  և  համատեղ քննարկում էին հանրային կապերի զարգացման միտումները։ Ուսոցողական այցով նրանք եղան LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում, որտեղ տնօրեն Արևիկ Համբարձումյանը պատմեց ժամանցի կենտրոնի գործունեության մասին,ինչպես  նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին և փոքրիկ շրջայցով նրանք ծանոթացան կենտրոնի աշխատանքին ։ Մասնակիցներին այցելեց նաև PicsArt  գրաֆիկական խմբագրիչ, հավելվածի կորպորատիվ գործերի համակարգող Արփինե Զարգարյանը․ վերջինս պատմեց հավելվածի հնարավորություների և տարածվածության  մասին։ Մասնակիցները եղան Թեքեյան կենտրոնում ,  ծանոթացան  Iammedia.am  կայքի գործունեությանը, կիսվեցին իրենց տպավորություններով և ստացած գիտելիքները իրենց երկրում գործնականում կիրառելու մասին։

«Խնդիրն այն է, որ եվրոպական և հայկական հարթակում հասարակական կազմակերպությունները, բուհական կառույցները իրականացնում են ծրագրեր, բայց դրանք դուրս են մնում հանրայնացման ոլորտից և այս ծրագրով մենք փորձեցինք տալ հիմնական գործիքներ և հիմնական PR տեխնոլոգիաներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծրագրերի միջոցով հանրայնացնել իրենց տարած աշխատանքը»,-հավելեց Աստղիկ Ավետիսյանը։

Գրետա Այվազյան
4-րդ կուրս

Կիսվել