«ԱՌՕՐՅԱՅՈՒՄ ԵՎ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՏԵՍՆԵԼ ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅՈՒՆ». ԱՐԻԳԱ ԹՈՐՈՍՅԱՆ

«ԱՌՕՐՅԱՅՈՒՄ ԵՎ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՏԵՍՆԵԼ ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅՈՒՆ». ԱՐԻԳԱ ԹՈՐՈՍՅԱՆ

954

Զրուցել ենք իրանահայ ոճաբան-դիզայներ Արիգա Թորոսյանի հետ։ Նա «Արիգա Թորոսյան» բրենդի հիմնադիրն է։ Քչերը լսած կլինեն Արիգա Թորոսյանի մասին, մինչդեռ նա արդեն հասցրել է գրավել միջազգային հարթակներ։

2008 թվականին Իրանից Հայաստան եք վերադարձել և հենց 2016 թվականին էլ ստեղծել Ձեր բրենդը: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հենց Հայաստանից սկսել:

-Լինելով հայ, ցանկացա աշխարհին ներկայանալ հայկական արտադրությամբ։

Ինչու՞ ընտրեցիք դիզայների մասնագիտությունը:

Քանի որ մինչ նորաձևություն և նկարազարդում սովորելը, Իրանում սովորել եմ նաև Գրաֆիկա/Քանդակագործություն, այդ իսկ պատճառով ցանկացա արվեստն ավելի մոտեցնել բիզնեսին, իսկ այդ գործընթացի իրականացումը ես պատկերացրի հագուստի միջոցով։

Հայաստանում սեփական բրենդ ստեղծելը ի՞նչ դժվարությունների հանգեցրեց:

Դեռևս դժվարությունների չեմ հանդիպել, միակ դժվարությունը, որ կարող եմ նշել, արտասահմանի հետ կապ հաստատելն է։

Երևի թե բոլոր դիզայներների երազանքն է մասնակցել Փարիզի նորաձևության շաբաթվան Ձեզ ընձեռվե՞լ է նման հնարավորություն:

-Այո′, այո′, ես երկու անգամ հավաքածու եմ ներկայացրել Փարիզի նորաձևության և մեկ անգամ՝ Միլանի նորաձևության շաբաթում։

Ձեզ անդրադարձել են նաև համաշխարհային մի շարք ամսագրեր  կմանրամասնե՞ք ։

-Իմ և բրենդի մասին առաջին անգամ գրվել է «Grazia» ամսագրի ֆրանսիական տարբերակում (2017թ․, մայիս), իսկ հետո արդեն՝ Բեռլինյան «Kaltblut» ամսագրում (2018թ․, հունիս), Բրիտանական «Vogue» ամսագրում (2019թ․, ապրիլ), Բրիտանական «Harpers Bazaar» ամսագրում (2019թ․, հուլիս), «Marie Claire» ամսագրի իտալական տարբերակում (2019թ․, հոկտեմբեր)։

-Ո՞ր դիզայներներն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա:

Ինձ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Հուսեյն Չալայանը, որովհետև նա ունի և՛ պատմություն և′ ձեռագիր։

-Դիզայների  մասնագիտության  մեջ ի՞նչն եք ամենաշատը սիրում:

-Առօրյայում և ամենուրեք կրեատիվություն տեսնելը։

-Ո՞րն  է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Տարբեր հագուստներ ստեղծելիս ոգեշնչմանս աղբյուրները փոխվում են, բայց ձեռագիրը, բնականաբար, պահպանում եմ։

-Կա՞ քաղաք,  որն  ամենից  շատն է Ձեզ  ոգեշնչում:

-Կոնկրետ քաղաք չկա։ Ապրելով Երևանում և ճամփորդելով տարբեր քաղաքներով` նշում և օգտագործում եմ այն կետերը, որոնք ինձ ոգեշնչում են։ Ցանկացած քաղաք այցելելիս վերցնում եմ այդ քաղաքի մի մասը։ Կարելի է ասել՝ ամեն մի քաղաք մի բան տալիս է։

-Իսկ մշակու՞յթ։

-Շարունակելով նախորդ հարցին պատասխանելը՝ կնշեմ, որ դրանք համատեղում եմ Իրանի հարուստ մշակույթի հետ։

– Նոր հավաքածու  ստեղծելիս, որտեղի՞ց եք սկսում:

-Սկետչերից, Moodboard-ից։

-Հիմա ո՞ր հավաքածուի վրա եք աշխատում:

-Հիմա աշխատում եմ SS 2020 հավաքածուի վրա։

-Սոցիալական մեդիան, ըստ Ձեզ, այժմ ի՞նչ դեր է խաղում նորաձևության մեջ:

-Շուկայի գրեթե  90%-ը սոցիալական մեդիայի միջոցով է առաջ գնում։

-Եթե գնայիք մի քանի տարի հետ, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ` բրենդը սկսելուց առաջ, կամ ՝ առհասարակ:

-Էլի նույն ճանապարհով կգնայի։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում նորաձևությունը 5 տարի անց:

-Գնում է դեպի ավարտը…։

Անի Սուքիասյան
4-րդ կուրս

Կիսվել