«Արցախի ժողովրդից Լիբանանին». Արցախը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան

«Արցախի ժողովրդից Լիբանանին». Արցախը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան

543

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ հատուկ չվերթով այսօր`օգոստոսի 9-ին, ևս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ`մարդասաիրական օգնություն հասցնելու:
«Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- ասված է ՀՀ Կառավարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Մեկ հատուկ չվերթ ևս տեղի կունենա օգոստոսի 11-ին, որով օգնություն կուղարկվի հայ համայնքին:

https://www.facebook.com/armgovernment/posts/3325771844112523
Կիսվել