Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. ընդհանուր թիվը հասավ 21-ի

Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. ընդհանուր թիվը հասավ 21-ի

51

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով (մահվան ելքով դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Կիսվել