Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին,...

Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, զոհեր և վիրավորներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

561

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ազերի զինված ուժերի հարձակմանը: Նաև նշեց, որ գաղտնիք չէ, որ ՀՀ տարածքը թիրախավորվել է առաջին իսկ րոպեից:
«Այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, այրվում է քաղաքացիական ավտոբուս»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նաև ասաց, որ այս պահի դրությամբ զոհեր և վիրավորներ չունենք:
Նա նաև հավելեց, որ օդուժ է կիրառվել մարտական դիրքերի ուղղությամբ, այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք կոշտ պատասխանի:
«Ընդհանուր առմամբ, օպերատիվ վիճակն այս է, իրավիճակն արագ է փոփոխվում: Շուտով ՊԲ կհաղորդի գիշերային մարտերի մանրամասները»,- ասաց Հովհաննիսյանը։

Կիսվել