Հակառակորդի կողմից չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև....

Հակառակորդի կողմից չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև. Արման Թաթոյան

569

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներով սկսեց հարձակման ենթարկել Արցախը, ԼՂՀ-ն, Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ նաև թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը, ընդ որում, ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև, և դրանով նաև իրական վտանգի տակ է դրվում ողջ բնակչության կյանքը, առողջությունը:
«Կարևոր է նաև արձանագրել, որ այդ հարվածները ակնհայտ նպատակային են և ուղղված են հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելուն»,– նշեց Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ այսօր առավոտյան է այս հարցը քննարկել, խոսել թե՛ Արցախի ՄԻՊ, թե՛ նաև մի շարք բժշկական անձնակազմերի հետ, որ կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում:
«Ընդ որում, ակնհայտ է, որ վտանգված է ինչպես արդեն նշեցի, երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը և առողջությունը, որովհետև մահացածների թվում են և՛ կին, և՛ երեխա, և՛ տարեց մարդ: Բնականաբար, վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, և խնդիրը նաև նրանում է, որ այս գործողություններն ուղղեկցվում են նաև քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարված հասցնելով կամ առհասարակ, դրանք պարալիզացնելու ուղղությամբ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Կիսվել