ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին։
Հարգելի՛ հայրենակիցներ
«Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,-գրել է նախագահը և տեսանյութ հրապարակել։