Ադրբեջանական կեղծիքի հետքերով

Ադրբեջանական կեղծիքի հետքերով

532

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մեդիան ջանք չի խնայում իր հասարակությանը տրամադրել կեղծ ինֆորմացիա: Եթե հավատանք ադրբեջանական կայքերին, ապա կարող ենք ասել, որ նրանց զինված ուժերը ավելի շատ տեխնիկա են ոչնչացնում, քան մենք իրականում ունենք:

Ըստ Armenia.az-ի` հայկական  երեք տանկեր, հենց հայկական  կրակի տակ ընկնելով, ոչնչացել են: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի լրագրողները կարդում են հայկական պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակված տեղեկությունները, փոխում են բովանդակությունը և հրապարակում:

Վիկիպեդիայում առկա են տեղեկություններ հայկական տեխնիկայի թվաքանակի մասին: Իհարկե, համոզված չենք, թե որքանով են այդ տվյալները համապատասխանում իրականությանը: Սակայն, ըստ դրանց, հայկական կողմը ունի 200-ից 300 տանկ, իսկ ադրբեջանական կողմը ոչնչացրել է, ըստ իրենց տվյալների, մոտ 240-ը:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական մամուլի կողմից հրապարակված նյութերում հայկական ոչնչացված տեխնիկայի վերաբերյալ աբսուրդային տվյալները նկատել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Очень люблю ловить азербайджанских пропагандистов на подтасовке фактов. Например, вчера они написали, что уничтожили 230 армянских танков. Впечатляющий успех, ведь это практически все имеющиеся в распоряжении армянской стороны танки. Если верить Википедии, то армянская сторона располагает в Карабахе от 250 до 300 танками Т-72 и частично более старыми Т-55. Если верить другим источникам, то чуть больше от 320 до 350.

Теперь, что называется, следим за руками профессиональных шулеров. Если 230 армянских танков уничтожено, то осталось от 20 до 130, если верить международным источникам. И если в последующие дни азербайджанцы напишут, что количество уничтоженных танков превысило эту цифру (осталось от 20-130), то они мягко говоря не дружат с математикой.

Также, я внимательно “слежу за руками” насчет потерь армянской стороны в артиллерийских установках. Азербайджанцы утверждают, что уничтожили уже 250 единиц. Это похвально, ведь у армян всего 44 установки “Град” и порядка 170 артиллерийских орудий, если верить открытым источникам. То есть бравые войска Азербайджана уничтожили даже больше техники, чем имелось у армян. Пока подобное еще не удавалось ни одной стране мира, азербайджанское ноу-хау. Хотя нет! В 1973 году армия Египта сумела уничтожить около 1000 израильских самолетов из… 560 имевшихся.

Даже не знаю, плакать, или смеяться.

Ադրբեջանական լրատվական թողարկումներից մեկի հայտնի Իբրահիմին բոլորս էլ երևի գիտենք:  Այժմ դժվար է պարզել նրա իրական մասնագիտությունը:

 Ադրբեջանցիները հոկտեմբերի 7-ին հրապարակել են մի տեսանյութ, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցի երկու զինվորականներ հանդիպում ազգությամբ հայ կնոջ, ասում, որ իրենք Ադրբեջանից են, իսկ կինը, ում անունը Ազնիվ է, ասում է բարի գալուստ: Այդ զինվորականներից մեկը հենց լրագրող Իբրահիմն էր: Ի՞նչ ենթադրել: Անտաղանդ դերասա՞ն, թե՞ բազմակողմանի զարգացած մեկը, ով միաժամանակ և՛ զինվորական է, և ՛ լրագրող:

Ավելի ուշ Armenia.az կայքում հայտնվում է նյութ, որտեղ խոսվում է վերոնշյալ տեսանյութի հերոսուհի Ազնիվ Բաղդասարյանի մասին: Պարզվում է վերջինս ուշաթափվել է պայթունների ժամանակ, մի քանի օր մնացել խանությում միայնակ: Նրան վախեցրել են՝ ասելով, որ եթե հայտնվի հակառակորդի ձեռքում նրա համար լավ չի լինի: Բայց խեղճ կնոջը  տարել են Բաքու, հյուրասիրել են թեյ և փախլավա: Գուրգեն Մարգարյանին սպանած Ռաֆիլ Սաֆարովին հերոս հռչակած ազգի կողմից նման վերաբերմունքին արժանանալուն հավատալը նույնիսկ ծիծաղելի է թվում: Իսկ թե ո՞վ է Ազնիվ Բաղդասարյանի դերակատարը, հետագայում կբացահայտվի:

Լուսինե Գուլյան

2-րդ կուրս

Կիսվել