Արցախի նախագահը աշխարհազորի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները

Արցախի նախագահը աշխարհազորի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները

385

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։ Արցախի նախագահն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,- գրել է Հարությունյանը։

Կիսվել