Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում ականազերծում է իրականացվում

Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում ականազերծում է իրականացվում

678

Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում՝ տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Կիսվել