Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ

Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ

358

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները՝  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ  Լը Դրիանը,  ողջունել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել ամբողջապես իրագործել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները նշում են ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու նպատակով Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցների կարեւորությունը: Նրանք տարածաշրջանից բոլոր օտարազգի վարձկանների լիարժեք եւ արագ դուրս բերման կոչ են անում:

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան գործելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես, ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցում: Նրանք կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ներառյալ վերջին ռազմական գործողությունները, հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձի երաշխավորումը: Նրանք կարեւորում են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ պատմական եւ կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը», – ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում օգտվել հաստատված հրադադարից եւ բանակցություններ վարել երկարատեւ եւ կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Այս համատեքստում համանախագահ երկրները կոչ են անում ընդունել համանախագահներին տարածաշրջանում առաջին իսկ հնարավորության դեպքում եւ բովանդակային բանակցությունների հանձնառություն ստանձնել», – նշել են  Լավրովը, Լը Դրիանն ու Բիգենը:

Կիսվել