Հայատյացության թիրախ են դառնում Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական...

Հայատյացության թիրախ են դառնում Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական կոթողները․ ՀՀ ԱԳ նախարար

557

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսիս է տվել.
ԱԳ նախարարը ասել է, որ խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության:
«Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը: Մքտեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ»-, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Կիսվել