Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

382

Արցախի պաշտպանության բանակից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

«Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս։
30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ զինվորականի բանակցությունների շնորհիվ։ Ադրբեջանցի զինծառայողները ուղեկցել են նրանց մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ»
,- հայտնել է Արցախի ՊԲ-ն։


Կիսվել