Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

586

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար:

«Կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ այժմ օրակարգում է կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալու հարցը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ դրանց կրոնական պատկանելությունից: Օրակարգային է նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։

«Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Կիսվել