Թափոնների վերամշակման համաշխարհային հիմնադրամը մարտի 18-ին նշում է վերամշական միջազգային օրը։
Թափոնների վերամշակման օրը կենդանաբանական այգին լի էր դպրոցահասակ երեխաններով։ Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ ջանքերով կազմակերպվեց դասընթաց, ուղված թափոնների` տեսակավորման,վերամշակման և շրջանաձև տնտեսության զարգացման վերաբերյալ տեղեկատվական-ժամանցային միջոցառմանը։
Կենդանաբանական այգու ժ/պ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանը, դիմելով աշակերտներին, նշեց, որ իրենք կարևոր դերակատարում ունեն մաքուր միջավայր ստեղծելու գործում և հետագայում դրա անմիջական մասնիկն են դառնալու։
Մարդն իր զարգացման հետ մեկտեղ վտանգում է իր շրջական միջավայրը։ Թափոնների հետևանքով գրեթե 250 միլիոն մարդ ձեռք է բերում տարբեր հիվանդություններ։
Ծրագրի բանախոս Իրինա Մկրտչյանը, ով ISSD ՀԿ-ի համահիմնադիրն է, ընդգծեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են աշակերտների համար։ «Երեխանները բավականին ոգևորված էին և շատ հացեր էին ուղում, մենք փոքիկ դասընթացի ընթացքում կարողացանք տարբերակել աղբը և թափոնը։ Հասկացանք, թե ինչ տեսակի թափոններ են առաջանում և Հայաստանում ինչպիսի վերամշակման տեղեր կան»։ Իրինան նաև ասաց, որ նման բնապահպանական ծրագրեր հաճախակի են կազմակերպվում, գրեթե 100 դպրոցից ավելի աշակերտներ մասնակցել են այդպիսի միջոցառումների։
Այնուհետև երեխանները կարողացան աշխատանքով ցույց տալ, թե ինչպես կարելի է թափոնին երկրորդ կյանք տալ և օգտակար իր ստանալ, օրինակ՝ գրչամանների տեսքով։
Երեխանները ոգևորված էին, մեզ հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ երբ մեծանա ու շատ փող ունենա, կստեղծի վերամշակման կենտրոն, որպեսզի վատ հոտը չտարածվի քաղաքով մեկ և ինքը ապրի մաքուր հայրենիքում։
Միջոցառման ավարտին ընտրվեց 3 լավագույն գրչամաններ պատրաստողները , և նրանք ստացան հնարավորություն երկու անգամյա անվճար այցելություն կենդանաբանական այգի։
«Մենք չունենք այլ մոլորակ, եկե՛ք լավ պահենք այն»,- իր խոսքը ամփոփեց Իրինա Մկրտչյանը։
Անի Ղումաշյան
2-րդ կուրս