Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում հաղթեց Ռումինիայի հավաքականին 3։2 հաշվով։ 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նորամուտն ազգային հավաքականում նշեց գոլով 56-րդ րոպեին։
Խաղավերջում՝ 87-րդ և 89-րդ րոպեներին, Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը գրավեցին մրցակցի դարպասը՝ ձևակերպելով Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը: Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում՝ գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 9 միավորով: