«Մեր աշխատանքը հաջողված է, եթե զինվորները կրկին քայլում են». հարցազրույց կինեզոթերապևտի...

«Մեր աշխատանքը հաջողված է, եթե զինվորները կրկին քայլում են». հարցազրույց կինեզոթերապևտի հետ

989

Նախորդ տարին բարդ էր ողջ աշխարհի համար, սակայն դժվարությունները մեծապես ծառացան հենց մեր ժողովրդի գլխավերևում։ Պատերազմը վնասեց բոլորին՝ մեծից փոքր։ Խոսելով նախորդ տարվա իրավիճակից՝ հարկ է նաև անդրադառնալ թիկունքում պայքարողներին՝ բժիշկներին և բուժաշխատողներին։ Թեև խաղաղություն հաստատվեց երկրի սահմաններում, սակայն պայքարը դեռ շարուկվում է թիկունքում։

Կինոզոթերապևտ Լենա Ռոստոմյանը մինչ պատերազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում եղել է օգնական տարբեր բուժհաստատություններում, իսկ արդեն պատերազմի ժամանակահատվածում իր մասանագիտական օգնությունն է ցուցաբերել բազմաթիվ զինծառայողների։ «Journaist.am»-ի հետ զրույցում Լենան անդրադարձել է  պատերազմի օրերին և դրանից հետո իր և հետպատերազմյան ապրումների, հոգեկան պայքարի և մասնագիտական օգնության կարևորության մասին։

Մինչ պատերազմը արդեն կամավորական հիմունքներով աշխատում էիք բուժհաստատություններում, ի՞նչպես ստացվեց, որ ներգրավվեցիք հենց զինվորների աջակցման աշխատանքերում։

-Մինչ պատերազմը աշխատում էի որպես օգնական, սակայն իմ մասնագիտությունը հենց կինեզոթերապիան է, որը իրենից ենթադրում է մերսումների և շարժման միջոցով մարդկանց առողջության, մկանաթելերի և ջլերի շարժունակության վերականգնում։ Պատերազմի հենց առաջին օրերին, երբ գնացինք համալսարան, մեզ առաջարկեցին կամավորագրվել և մեր օգնությունը ցուցաբերել զինծառայողներին։ Եղել եմ տարբեր հիվանդանոցներում՝ 8-րդ հիվանդանոց, «Աստղիկ», նաև «Զինվորի տուն» հիվանդանոցում։

-Ի՞նչպիսին էին առաջին զգացողությունները, երբ հանդիպեցիք վիրավոր զինվորներին։

Հայտնվելով հիվանդանոցում՝ շատ նորանոր բաների ականատես եղա, որոնք դեռ իմ պրակտիկայում չէին հանդիպել։ Զինվորները, իրապես, ունեին ֆիզիկական և հոգեկան լուրջ խնդիրներ։ Ես և մեր խումբը փորձեցինք աշխատել ֆիզիկական խնդիրների վրա և փորձեցինք գտնել նրանց լիարժեք կյանքի վերադարձնելու ուղիներ։

-Դուք անմիջական շփման մեջ էիք վիրավորված զիվորների հետ, արդյո՞ք դա չէր  հուզական արտացոլում ունենում էր  ձեր կյանքում։

-Իրականում շատ ծանր էր ամեն ինչ, ճնշում էին նույնիսկ հիվանդանոցի պատերը, երբ գիտակցում էինք, թե ինչքան պայքարող հոգիներ կան այստեղ։ Բայց մինչ իրենց մոտ գնալը մենք հոգեպես պատրաստվում էինք, ուժ էինք հավաքում, որպեսզի կարողանանք այդ ուժը նրանց փոխանցենք, և ուրախալին հենց այն է, որ նրանք այդ ուժը վերրցում էին, այն հույսով, որ պետք է ապաքինվեն։ Շատերը արդեն ապաքինվել են, և կարելի է ասել, մեր աշխատանքը հաջողված է նրանով, որ այդ զինվորները հիմա ոտքի են կանգնել, կրկին քայլում են։

-Արդեն ավարտական կուրսի ուսանողուհի եք Ֆիզիկական կուլտուրայի և ապորտի պետական իստիտուտի կինեզոլոգիայի ֆակուլտետում, արդյո՞ք ձեր կուտակած գիտելիքը լիովին բավարարեց ստեղծված իրավիճակում լիարժեք դրսևորվելու համար։

-Տեսականորեն գիտելիքները մեծապես օգնել են ինձ, քանի որ եթե չլինեին գիտելիքներս այն արդյունքը, որը հիմա ունենք, դժվար թե լիներ։ Նաև օգնել է այն հանգամանքը, որ մինչ այս ևս աշխատում էի հիվանդանոցում։ Բացի հիվանդանոցում աշխատելը, նաև աշխատում եմ հատուկ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ և, գուցե, ձեռք եմ բերել նաև հոգեբանի վարպետություն, դա ևս նպաստեց, որպեսզի այն պայքարը, որում մենք ենք հաղթահարված համարվի։ Գիտելիքիները, բնականաբար, մեծ նշանակություն ունեն, սակայն, ամեն օր աշխատելով, մենք նոր բաներ էինք սովորում, նոր հմտություններ ենք բերում։

Բուժումներն իրենցից ենթադրում են վեցամսյա կուրսեր. ինչպե՞ս կանոնակարգեցիք այդ ամենը, ինչպիսի՞ բարդությունների բախվեցիք և  արդյո՞ք դրանք դեռ շարունակվում են։

Բնականաբար շատ զիվորներ առողջացման և դուրս գրվեցին հիվանդանոցից, սակայն այն զիվորները, ովքեր դեռ պետք է ստանային բուժօգնությունը, երկար ժամանակ չէին կարող մնալ հիվանդանոցում, քանզի վիրավորների թիվը օր օրի ավելանում էր, իսկ բուժհաստատություններում տեղեր չկային։ Սա ամենամեծ բարդությունն ու արգելքն է, որը, կարելի է ասել, կանգնեց մեր առջև։ Մեր համալսարանը տրամադրեց այն պայմանները, որոնք հարկավոր էին բուժումը շարունակելու համար։ Առ այսօր կան զինվորներ, ովքեր գալիս են մերսումների և հատում գործընթացների միջոցով փորձում են կրկին քայլել կամ շարժվել։

Զարուհի Տոնիկյան

2-րդ կուրս

Կիսվել