Լատվիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

419

Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ 

«Այն ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին», – նշել է Մկրտչյանը։

Կիսվել