Հարցազրույց Ձորագլուխ գյուղի դպրոցի տնօրեն Կ.Սողոմոնյանի հետ

Հարցազրույց Ձորագլուխ գյուղի դպրոցի տնօրեն Կ.Սողոմոնյանի հետ

1043

Հայաստանի անկախացումից հետո վարչատարածքային բաժանումներում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ ՀԽՍՀ նախկին 37 շրջաններին փոխարինեցին մարզերը։ Գյուղերի թիվը գրեթե անփոփոխ մնաց, անգամ դրանց թիվն ավելացավ, քանի որ նախկին քաղաքային ավանների որոշ մաս դարձան գյուղեր։ Անկախացումից հետո, Հայաստանում փակվեցին բազմաթիվ գործարաններ և աշխատավայրեր, ինչի արդյունքում տեղի ունեցավ բնակչության արտահոսք դեպի արտերկիր։ Հիմնական աշխատուժը կենտրոնացվեց մայրաքաղաք Երևանում։ Եղավ նաև ծնելիության մակարդակի անկում։ Այսօր, այս ֆոնի վրա, ունենք սարերի ետևում կորած բազում փոքրիկ գյուղեր, որոնք հաճախ աննկատ են մնում: Այս գյուղերում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը ուսուցումն է: Ի՞նչ պայմաններում են սովորում աշակերտները, ինչպիսի՞ն է ուսուցման մակարդակը և ի՞նչ խնդիրներ են առկա դպրոցներում։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Արագածոտն մարզի Ձորագլուխ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կ.Սողոմոնյանից։

Ե՞րբվանից եք ստանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը։

Դպրոցի տնօրինությունը ստանձնել եմ​ 2013թ.​ սեպտեմբերի 13-ից։

Ի՞նչ աշխատանքներ և փոփոխություններ եք կատարել ղեկավարման ընթացքում։

-Կատարվել են վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` հին պատուհանները փոխել ենք եվրո պատուհաններով, առանձին տեղ ենք հատկացրել ճաշարանին, կտուրի հին ծածկը փոխարինել ենք նորով։

-Ե՞րբ է հիմնադրվել դպրոցը։

-1924թ. հիմնադրվել է դպրոցը, սկզբնական շրջանում​ տարվել է տարրական ուսուցում, մինչև 1969թ. եղել է հիմնական դպրոց։ 1969թ.-ից հետո դպրոցը դարձել է միջնակարգ մինչ օրս։ 1969թ. դպրոցը ունեցել է 180 աշակերտ։

Ներկայումս որքա՞ն է աշակերտների թիվը ։

-Ունենք 43 աշակերտ։ Գործում է 10 դասարան 2 երկկոմպլեկտ դասարան (7-8) (10-11), մնացածը առանձին դասարաններ են։

Դպրոցը ունի՞ ուսուցիչների պակաս։

-Այո, թափուր են աշխարհագրության և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հաստիքները, սակայն դասաժամերը լրացվում են մասնագիտական կրթութուն չունեցող, բայց հատուկ վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից։

Դպրոցն ունի՞ ֆինանսավորման աղբյուրներ։

-Ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից, ցավոք կողմնակի աղբյուրներ չկան։

Վերջում Սողոմոնյանը նշեց, որ հույս է փայփայում թե իր ձայնը լսելի կլինի և կլուծվեն դպրոցի խնդիրները։

Ալիկ Հովհաննիսյան

5-րդ կուրս

Կիսվել