Սուրբ Գեւորգի տոնը Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցում

Սուրբ Գեւորգի տոնը Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցում

773

Սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սբ. Գևորգ քաջամարտիկի հիշատակության օրը։ Տոնի առիթով ամեն տարի Սուրբ պատարագ է մատուցվում նրա անունը կրող եկեղեցիներում։ Մասյացոտնի թեմում կա սրբի անունը կրող չորս եկեղեցի՝ Մարմարաշենում, Մասիսում, Կանաչուտում և Նորագավիթում։

Այս տարի տոնը մեծ շուքով էր նշվում Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Մասյացոտնի թեմի առաջնորդ՝ Տեր Գևորգ եպս. Սարոյանի գլխավորությամբ մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ։ Պատարագիչ քահանան Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանն էր։

Ներկաներին օրհնեց ու անվանակոչության առիթով շնորհավորանքներ ստացավ Մասյացոտնի թեմի առաջնորդ Սբ. Գևորգ եպս. Սարոյանը։ Սուրբ Գևորգի մասունքը Նրա անունը կրող եկեղեցիներում շրջելուց հետո հասավ Մարմարաշեն։Պատարագի մասնակիցները հաղորդակից եղան սուրբ մասունքին։

Պատարագի ավարտին եկեղեցու բակում ելույթ ունեցավ «Մարմարա» պարային խումբը և եղավ արդեն ավանդույթ դարձած մատաղի արարողությունը։ Համայնքի բնակիչ Սարգիս Սահակյանի խոսքով՝ ամեն տարի տոնի առթիվ գյուղացիները մատաղ են պատրաստում և հյուրասիրում ներկաներին։

Լուսանկարները՝  Մասիսի երիտասարդաց միության

Ծովինար Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել