Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին է գտնվում Շիրակի մարզի փոքր, բայց միևնույն ժամանակ իր արժեքներով ու պատմությամբ մեծ քաղաքը։ Արթիկ շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում։ Քաղաքն ունի մշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին(5-րդ դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք 7-8 դարեր) եկեղեցիները։
Արթիկցիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ։ «Գրինֆուդ» ընկերությունը Արթիկում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոց է հիմնել։ Ջերմոցը ոչ միայն զարկ է տվել տնտեսության զարգացմանը, այլև բնակչության մի մասին ապահովել է աշխատանքով։
Արթիկում մեծ զարգացում է ապրում մշակութային կյանքը։ Քաղաքի մշակութային կենտրոնը կրում է Տրգրան Մանսուրյանի անունը։ Կենտրոնում գործում են պարի, դհոլի, երգի, թատերական խմբակներ։ Հոկտեմբերի 14-ին «Վիվաչե» և «Նազանի» պարային խմբակները (գեղարվեստական ղեկավարներ Մարիաննա Սահակյան և Անինկա Մանուկյան) մասնակցել են «Լինա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Տարբեր ազգերի պարեր և երգեր» հանրապետական փառատոնին և փայլուն մասնակցության համար արժանացել են դիպլոմների։
Արթիկը հաջողություններ ունի նաև սպորտի բնագավառում։ Նոյեմբերի 1-ին բասկետբոլի խաղում «Արթիկը» հաղթանակ կորզեց «Արցախի» դեմ ֆանտաստիկ խաղում։
Արթիկը մասնակցել է «Լավագույն համայնք 2018» մրցանակբաշխությանը, որում հաղթող է ճանաչվել «Տարվա նախաձեռբություն» անվանակարգում։ Շնորհավորուն ենք քաղաքին հաղթանակների առթրվ և ցանկնում նորանոր վերելքներ և հաջողություններ:
Շողիկ Կակոյան
1-ին կուրս