ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

1113

«Երևանի քաղաքապետարանը  պատրաստվում է բացատրական աշխատանքների  միջոցով արգելել  փողոցոյին առևտուրը»,- տեղեկացրել է  Հայկ Մարությանը 2019-ի հունվարի 8-ին, բայց  այսօր էլ Հայաստանի մի շարք քաղաքացիների համար փողոցային առևտուրը շարունակում է մնալ ապրուստի միջոց։

Մինչդեռ քաղաքապետարանը և սննդի անվտանգությունը քայլեր է ձեռնարկում փողոցային առևտուրը արգելելու համար, փողոցում առևտուր անողները մեկնաբանում են, որ շուկայում տրամադրվող տաղավարները թանկ են և գումարի չնչին հատվածն է մնում միայն։ Ի հակադրություն նրան,որ տաղավարները թանկ են՝ Երևանյան շուկաների տնօրենները հայտարարությամբ են հանդես եկել՝ ասելով, որ ազատ տաղավարներ ունեն ու պատրաստ են դրանք անվճար տրամադրել փողոցում առևտուր անողներին սկզբնական ժամանակաշրջանի համար։

Իսահակյան փողոցի  մրգավաճառ Հասմիկ Համբարձումյանը նշում է, որ չի կարող օգտվել շուկայատերերի առաջ քաշած պայմաններից, և լուրջ առողջական խնդիրների ունենալով հանդերձ՝ կանգնած է փողոցում և առևտուր է անում։

«Սոցիալական շատ վատ կարգավիճակի պատճառով ստիպված եմ այս փողոցի վրա առևտուր անել։ Մրգեր եմ բերում կայարանից, շուկայից ու 50 դրամով ավել վաճառում եմ այստեղ, օրական 500 դրամ եմ աշխատում կամ` ավելի քի»,-ասում է տիկին Հասմիկը։

Փողոցում առևտուր անողները պատրաստ են տեղափոխվել շուկա, բայց արդյո՞ք քաղաքապետարանը ստեղծում է շուկա տեղափոխվելու բոլոր պայմանները, որոնք հարմար կլինեն առևտրականների համար։

«Ես ողորմություն չեմ խնդրում, բայց թող ստեղծեն պայմաններ աշխատանքի համար։ Երկու կրծքերս վիրահատված են, ունեմ թունավոր զոբ, լեղապարկս հանած ա, երակների լայնացում, բայց անգամ այս իշխանության օրոք ո՛չ կարգ են տալիս, ո՛չ քարտ, ո՛չ էլ բժշկական որևէ օգնություն։ Ես էս կարգավիճակում կանգնած փողոցում առևտուր եմ անում, որ գոնե երկու կոպեկ փող աշխատեմ, տանեմ տուն, ու էդ երկու կոպեկը անգամ դեղերիս չի հերիքում, ուր մնաց շուկայի տեղի փող տամ»։

Թերեզա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել