«ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ»

«ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ»

1266

Պատմվածք նվիրված ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Բերակչյանին։

Օրեր առաջ Երևանի Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նրանցից մեկը» պատմվածքի քննարկում շնորհանդեսը: Գրքի հեղինակը Համահայկական գրողների միության երիտասարդներից մեկն է` Լիանա Քոսակյանը:

Զրուցեցի հեղինակի հետ` իմանալու համար` արդյոք պատմությունն իրական է, եւ թե ինչու հենց Տիգրանը: Հեղինակն այսպես պատասխանեց.

-Տիգրանը իմ հորեղբոր աղջկա ընկերն է եղել, այդ պատճառով էլ ընտրել եմ նրան: Բայց անձամբ չեմ ճանաչել: Պատմվածքի հիմքում իրական պատմություն է, որի մասին պատմել է ինձ ապրիլյանի մասնակից և ողջ մնացած Արսեն Ավթանդիլյանը՝ Բերդից: Իհարկե գեղարվեստական լուծումներն իմն են: Իրականը միայն տղաների նվիրվածությունն է, այն, որ պատրաստ էին իրար համար մեռնել:

Տիգրանի ծնողները ներկա էին: Նրանք ջերմ ժպիտով ու նվիրվածությամբ էին պատմում իրենց որդու մասին:

Իսկ հարցին, թե արդյոք կային նմանություններ գրքի հերոսի եւ իրենց որդու միջեւ ,Տիգրանի մայրն պատասխանեց.

-Կարելի է ասել, կան բաներ, որ նման են, միայն ոչ իրավաբանը: Տիգրանս համակարգչի հետ շատ հետաքրքրություն ուներ և մինչ բանակ զորակոչվելը զենք-զինամթերքով էր հետաքրքրվում։ Իր հորաքրոջ տղան նռնակաձիգ էր, ըստ երևույթին, շատ հարցուփորձ էր արել և բանակում էլ ինքն է ընտրել այդ զինատեսակը:

Կ․ Զարյանի անվան 117 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Արիստակեսյանը, ով եղել է Տիգրանի ուսուցչուհին, հերոսին բնութագրում է այսպես՝ սիրում էր տակից նայել եւ շատ հումորով էր: Նա պատմեց, որ մի անգամ Տիգրանն ասել էր․ «Ես Արցախ եմ գնալու, ես այնտեղից չեմ վերադառնալու»։

Անի Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել