ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է . ԳԱՐԵԳԻՆ Բ ...

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է . ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

1174

Հայ  Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից  նշվում է  առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում՝ որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր:

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իր պատգամն է հղել համայն հայ ժողովրդին:

Վեհափառ Հայրը պատգամեց, որ Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում և  մեր կյանքում հարատև պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը:

Պատարագին մասնակցում էին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահը, նախարարներ, գործադիրի այլ ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է ․«Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին…
այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Տոնի նախօրեին ՝ շաբաթ երեկոյան  Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել էր  Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով էլ ավարտվեց քառասնորդաց պահքը:

Զարա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել