ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 220-ԻՑ ԱՎԵԼ «ԱՐՄԱԹ» ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 220-ԻՑ ԱՎԵԼ «ԱՐՄԱԹ» ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲԱՐԱՏՈՐԻԱՆԵՐ

1175

 «Արմաթ» ինժեներական լաբարատորիաները՝ ներառված լինելով մի շարք  դպրոցներում, հնարավորություն են տալիս Հայաստանում ուժեղացել տեխնիկական կրթության բազան։ Լաբարատորիաների ստեղծումը նպատակ ունի նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։

 «Արմաթի» ազդդեցության և արդյունավետության վերաբերյալ քննարկում կայացավ լաբարատորիաների կազմակերպիչներ՝ ԻՏՁՄ (ինֆորմացիոն տեղեկատվական ձեռնարկությունների միության) և անդամ ընկերությունների ներկայացւցիչների, «Արմաթի» սաների, տնտեսագետների և այլ հյուրերի մասնակցությամբ։

 Ըստ ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, տարիներ առաջ կառավարության հետ պայմանավորվածություն է եղել, որ այն դպրոցները, որտեղ կստեղծվեն լաբարատորիաներ, կֆինանսավորվեն, բայց դրանք գործում են մոտ 10 տարի, իսկ ֆինանսավորում այդպես էլ չի եղել․ այսօր 60 դպրոցների մասնագետներ մնացել են առանց աշխատավարձի։

 Ի տարբերություն դպրոցերում ինֆորմատկայի դասավանդման, երբ հաճախ աշակերտն ավելի լավ է տիրապետում առարկային, քան ուսւցիչը, «Արմաթում» դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ Այս լաբարատորիաներում ռոբոտաշինության և ծրագրավորման հիմունքներ են սովորում ավելի քան 5000 դպրոցականներ։

«Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը նշեց՝ ըստ հետազոտությունների «Արմաթի» շրջանավարտների 84 տոկոսն ընդունվել է ԲՈՒՀ , նրանցից 82 տոկոսը ուսումը շարունակել է բնագիտական ուղղվածությամբ, ՏՏ և տեխնիկական մասնագիտության գծով։

 ՏՏ գծով մսնագիտացվող պատանիների միջին աշխատավարձը տատանվում է 50-300 հազար դրամի սահմաններում։ Իսկ ընդհանրապես ոլորտը, ըստ Դավիթ Մանուկյանի, փայլուն ապագա ունի։

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել