ԿՈԼՈՐԻՏԱՅԻՆ ԱԲՈՎՅԱՆԸ

ԿՈԼՈՐԻՏԱՅԻՆ ԱԲՈՎՅԱՆԸ

1851

Աբովյանը Կոտայքի մարզի քաղաքներիրց է, որը մեծությամբ երկրորդն է մարզկենտրոն Հրազդանից հետո։ Գտնվում է Երևանից՝ 10, իսկ Հրազդանից՝ 36 կմ․հեռավորության վրա։

Աբովյանը երիտասարդ քաղաք է։ Մինչև 1963թ․-ը այն կոչվել է Էլլար, ավելի վաղ՝ նախաուրարտական շրջանում՝ Դարանի, 1963թ․-ից դարձել է քաղաք և վերանվանվել  Աբովյան՝ ի պատիվ հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանի։

Ըստ 2015թ․-ի մարդահամարի այստեղ ապրում է 44,400 մարդ։ Բնիկ աբովյանցիները այստեղ քիչ են՝ հիմնականում Էլլար թաղամասում են ապրում։ Բնակչության հիմնական մասը հայրենադարձներ են Իրանից ու Սիրիայից։ Նրանց թիվը մեծացավ 1988թ․- ի սումգայիթյան ջարդերից հետո։ Մեծ թվով հայեր Բաքվից, Գանձակից (Կիրովաբադ) վերադարձան հայրենիք ու մշտական բնակություն գտան Աբովյանում։ Այս է պատճառը, որ քաղաքի բնակիչներն այն երբեմն անվանում են «փախստականների քաղաք»։

Երևանից Աբովյան կարելի է հասնել ընդամենը 20 րոպեյում։ Այստեղ կորչելն անհնար է․ եթե մի կետով երկար քայլենք, ապա էլի կհայտնվենք նույն վայրում։

Աբովյանում է գտնվում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը բացվել է 1982թ․- ին ու խորհրդանշում է երկու ժողովուրդների միջև եղած բարեկամական հարաբերությունները։ Քաղաքին մեծ հմայք է տալիս սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի օծման արարողությունը տեղի է ունեցել 2013թ․ մայիսի 14- ին  Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Բ- ի կողմից։

Չնայած այս ամենին՝ Աբովյանը զբոսաշրջային քաղաք չէ։ Զբոսաշրջիկների համար գիշերելու տեղեր այստեղ գրեթե չկան, որի պատճառներից մեկն էլ այն է, որ Աբովյանը շատ մոտ է Երևանին, ու այնտեղ հասնելը երկար ժամանակ չի պահանջում։

Աբովյանը կոլորիտային քաղաք է։ Այստեղ շատ են պուրակներն ու առևտրի վայրերը։ Իսկ եթե երեխաների օրն ենք ուզում հրաշալի դարձնել, կարող ենք այցելել մանկական զբոսայգի։ Քաղաքի կենտրոնական վայրը Կինոյի խաչմերուկն է։ Այս տարածքում ժամանակին կինոթատրոն է եղել, որը, չնայած հիմա չի գործում, բայց աբովյանցիները շարունակում են քաղաքի այս հատվածն անվանել «Կինո»։ Այստեղ է գտնվում քաղաքում գործող առևտրի կենտրոնների մեծ մասը։ Տարածքը հիմնականում բազմամարդ է, ուր, մեկ անգամ գոնե լինելով, կարող ենք ծանոթանալ Աբովյանի կոլորիտին։

Աբովյանը աշխույժ քաղաք է։ Երիտասարդները այստեղ ակտիվ են։ Նրանցից շատերը սովորում են Երևանի առաջատար բուհերում՝ փորձելով իրենց իմացածն օգտագործել քաղաքի զարգացման գործում։ Չնայած Աբովյանը նոր քաղաաք է, բայց մարդիկ կապված են այստեղի հետ ու չեն պատրաստվում հեռանալ իրենց քաղաքից։ Բնակիչներից մեկը՝ վաթսունամյա Մարիա Բադալյանը, ով ժամանակին ակտիվ քաղաքացի է եղել, իսկ այժմ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ակտիվություն ցուցաբերել, նշում է․ «Չնայած ես ծնվել եմ Բանանց գյուղում (ներկայիս Ադրբեջան), իսկ կյանքիս մեծ մասն ապրել Կիրովաբադում, բայց Աբովյանն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ամեն անկյուն ինձ ծանոթ է ու սիրելի, մարդիկ էլ հյուրասեր են ու բարեհամբույր»։

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս

Կիսվել