Սեպտեմբերի 27-ին Երևանում՝ Կարապի լճի տարածքում, արդեն թվով երրորդ անգամ անցկացվեց սուրճի և թեյի փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էր 52 կազմակերպություն:
Բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան համտեսել թեյերի և սուրճերի տարբեր տեսակներ, մասնակցել տարբեր համտեսների, նաև ծանոթանալ տեղական դեղաբույսային և լեռնային թեյերի տեսակներին:

Փառատոնը լավ հնարավորություն էր մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին՝ Վիետնամ, Կորեա, Հնդկաստան, Չինաստան, նաև ծանոթանալ այդ երկրների թեյ պատրաստելու և ըմպելու սովորույթներին:
Սուրճի և թեյի ամենամյա փառատոնը հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով․ դրանցից էր բարիստաների մրցույթը, որի ժամանակ մասնակիցները պետք է 15 րոպեի ընթացքում ներկայացնեին իրենց պատրաստած սուրճերի մի քանի տեսակներ: Մասնակիցներին գնահատում էր միջազգային ժյուրին:

Փառատոնն ուղեկցվեց շոու ծրագրով, որի ժամանակ ելույթ ունեցան ազգային և էստրադային խմբեր: Փառատոնի գլխավոր միջոցառումը սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքն էր:
Սվետլանա Դավթյան
2-րդ կուրս