ՖԼԵՇՄՈԲ`ՀԱՅԵՐԵՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

ՖԼԵՇՄՈԲ`ՀԱՅԵՐԵՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

374

Սեպտեմբերի 30-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց ֆլեշմոբ՝ նվիրված հայերեն ժեստերի լեզվի 20-ամյակին:

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները ժեստերի լեզվով անցորդներին սովորեցնում էին Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգը:

Անցորդները հետաքրքրությամբ և ոգևորությամբ մոտենում և մասնակցում էին ֆլեշմոբին: Ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանի դեմքից ժպիտը չէր իջնում: Նախաձեռնության մասին նա պատմեց. «Որոշեցինք վաղուց երազած մի ֆլեշմոբ իրականացնել և քաղաքացիներին սովորեցնել  հայերեն ժեստերի լեզվով առաջին երգը` «Իմ փոքրիկ նավակը։  Շատ ուրախ եմ, որ շատ լսող մարդիկ` հորաքույրներ, մորաքույրներ, պատահական անցորդներ, նույնիսկ օտարերկրացիներ ժեստերի լեզվով« նավակ» երգն էին երգում: Պետք է նշեմ, որ խուլերը հասարակության հետ որևէ խնդիր չունեն, այլ հասարակությունը պետք է առաջ գա և սովորի»: Զրույցի վերջում Զուբեյդա Մելիքյանը վստահեցրեց. «Մենք մեր աշխարհում խնդիր չունենք, ամուր կանգնած ենք մեր հողում, համեցեք, մենք բաց ենք, լայն թևերով գրկաբաց ձեզ տեղ կտանք մեր աշխարհում»:

Արփի Ալավերդյան

2-րդ կուրս

Կիսվել