Հայ համայնքին հորդորում ենք զգույշ լինել ադրբեջանական սադրիչ գործողություններից. Լոս Անջելեսում...

Հայ համայնքին հորդորում ենք զգույշ լինել ադրբեջանական սադրիչ գործողություններից. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

487

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով Կալիֆոռնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող  հայրենակիցներին:

«Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում ստացան նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ Հատկապես Կալիֆոռնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետերից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը»,- ասել է Բայբուրդյանը:

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3171091722929312
Կիսվել