Մենք միշտ վերադառնում ենք տուն, իսկ մեր տունը սկսվում է մեր հայրենիքից։ Իմ տունն էլ սկիզբ է առնում Սյունիքից:
Դարեր շարունակ քեզ կոչում են մեր երկրի ողնաշարը, լեռնոտ ու կանգուն հիմքը։
Այնքան մոտ են քաղաքներդ, բայց այնքան տարբեր կենցաղն ու բարբառները: Ես շրջել եմ քո տարածքով, փորձել հասկանալ քո դժվարությունների, անցուդարձի, լեռնոտ ու անանցելի ճանապարհներիդ մասին։
-Հայաստանի ամենահարավում մեղրեցիներս ենք։ Էստեղ արդեն սկսվելա կառալյոկի չրի աշխատանքները։ Շատ հեռու ենք ապրում մայրաքաղաքից, բայց մեր նռան, սերկևիլի և այլ բարիքների համար հատուկ գալիս են Մեղրի ու տանում ամենքը իրանց տներ։
Սյունիքը Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, Քաջարանում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

-Աշխատավորի օրը սկսվումա առավոտ շուտ։ Ամեն մարդ իրա գործը կավա գիդում։ Առավոտ շուտ քաղաքում անցուդարձը շատա նյամ, մարդիկ ավտոբուսով կոմբինատն քինում։ Իսկ մեր ուսանողների հետա կոմբինատը ուսման վարձերը փոխանցումա։

Յուրաքանչյուր սյունեցի խորհուրդ կտա գոնե մեկ անգամ այցելել Տաթևի վանական համալիր և «Տաթևի թևեր» ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի։ Այն կապում է Հալիձորը և Տաթևի վանքը։

-Կուրուսի (Գորիսի) ռավետը սկսումա ժամը 7-ին։ Էդ վախտ սաղ երեն կենում մնը տասի հետիա պատրաստվում, մնը գործի, մնը հացը քիցում վեր մարդուն ճնապա տինի հյաթի պապիկների հետ նհետ նարդի խաղանիլի։
Հետո արդեն քրծերի(ժայռերի) լուսերնա վառվում, քաղաքն է նենց սիրուն են սարքա։
Եթե եղել եք կամ պատրաստվում եք լինել Սյունիքում, տպավորված կլինեք Սիսիանի Զանգերից, տեղի մաքուր օդից:
Ու ինչպես սիսիանցիներն են ասում՝ ամենաղամյաթ (ցուրտ) քաղաքնա Սյունիքի։
Մարզով անցնելուց անց կկենաք Սիսիանի զանգերի կողքով, ամենքը անգամ փափագ են պահում անց կանալիս:

Մարզի կենտրոնը Կապանն է՝ Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքը։
-Ամենաջահել քաղաքն ա Կապանը։ Խոխեքի համար ստեղ օնիք (ունենք) քոլեջներ, սպորտային դպրոցներ, արվեստի խմբակներ։

Դժվարություններ Սյունիքում ևս կհանդիպենք։ Գյուղերում դեռ վերջնականապես չի լուծվել մշտական ջրի, կենցաղի կազմակերպման հարցերը։ Շատ տարածաշրջանների գյուղեր էլ դատարկվել են։
Բայց Կապանի գյուղերց մեկում ապրող մի մանուկ ասաց․
-Ես որ քինիմ իմ գյուղան, հով պտի գա ու պաշտմանե իմ ընտանիքին, մամ ու քվորս։ Կապ չոնե որ սահմանին մոտիկենք ապրում, ստեղ իմ ընտանիքն ու ընգերներն են։
Լաուրա Վարդանյան
2-րդ կուրս