Մոսկվա-Երևան չարթերային չվերթներ՝ օգոստոսի 23-24-ին

Մոսկվա-Երևան չարթերային չվերթներ՝ օգոստոսի 23-24-ին

724

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարթերային չվերթների ժամանակացույցը։ 

Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին) 
Մոսկվա – Երևան – 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) 

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։ 
Դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Կիսվել