ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ մեր ողջ դիվանագիտական ծառայությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով:
«Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերտեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Ըստ նրա՝ բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, հետընթաց զարգացումների, ինչպես նաև հայկական կողմի գնահատականների մասին: Եվ այս պահին տարբեր երկրների կողմից արձագանքն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները:
«Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է և մեր գործընկերներին ճիշտ տեղեկատվության տրամադրումը»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
տուն Հոդված Մեր ողջ դիվանագիտական ծառայությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով. Աննա Նաղդալյան