Մայր բուհի և օտարերկրյա համալսարանների «մտերմացումը»

Մայր բուհի և օտարերկրյա համալսարանների «մտերմացումը»

310

104-ամյա Երևանի պետական համալսարանն ամեն տարի ընդունում ու բաց է թողնում հարյուր հազարավոր ուսանողների։ Շատ հաճախ համալսարանի ու ուսանողի բաժանումը երկար չի տևում։ ԵՊՀ-ի ուսանողները հնարավորություն ունեն ուսման տարիներին կրթությունը շարունակել նաև արտասահմանի համալսարաններում:

Սովորում են, սովորեցնում և նոր գիտելիքներով, փորձով ու նպատակներով վերադառնում հարազատ երկիր ու հարազատ համալսարան։

 Journalist.am-ի հետզրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հարցին, թե որ թվականից սկսած է համալսարանը համագործակցում արտասահմանի համալսարանների հետ, պատասխանեց. «Ամենաերկար համագործակցության պատմությունը Իտալիայի հետ է, ավելի քան 35 և ավելի տարիներ։ Այն իրականացվում  է այսօր ոչ միայն երկկողմանի հարաբերությունների համագործակցության շրջանակներում, այլև արտաքին ֆինանսավորման շնորհիվ։ Տվյալ պարագայում խոսքը էրազմուս + ծրագրի մասին է, որի շրջանակներում համագործակցում են և՛ քարտեզագրության շրջանակներում, և՛ պատմության շրջանակներում, բանասերները, ֆրանսիական բանասիրության ուսանողները, իրավաբանները։ Այսինքն, ամեն պարագայում, դա այն առանձնահատուկ համագործակցությունն է, որը կարելի է առանձնանցել։ Երկար տարիներ համագործակցում ենք  Այլընհիթենբերգի համալսարանի հետ։ Այս տարվա մեջ մեր ֆորմալ համագործակցության 30 տարին է լրանում։ Եթե մինչև 90-ական թվականները գործընկների թիվը հարաբերականորեն քիչ է եղել, դա պայամավորված է եղել ուղղակի վարչակազմով։ Չնայած համագործակցող երկրները եղել են և՛ Լեհաստանում, և՛ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում, որը արդեն գոյություն չունի, և ամերիկյան մի շարք բուհերի հետ։ Բայց ավելի լայնածավալ ծաղկում է ապրել անկախության ժամանակներում։

Միջազգային համագործակցության վարչության պետը խոսեց նաև ուսանողների հետաքրքրվածության մասին, թե որ համալսարաններն ունեն ավելի մեծ պահանջարկ՝ ասելով, որ բոլոր համալսարաններն էլ ունեն մեծ պահանջարկ, մի քիչ ավել կամ քիչ. էական տարբերություն չկա։ Այնուհետև նշեց․ «Հիմա քիչ է հետաքրքրվածությունը ռուսական համալսարանների նկատմամբ։  Այս տարի մենք կարողացանք շարունակել մեր համագործակցությունը ՄԳՈՒ-ի հետ, և համալսարանին տրամադրվել է երկու քվոտայի տեղ միջազգային հարաբերությունների գծով։

Համագործակցությունը կատարվում է և՛ միջբուհական պայմանագրերի շրջանակներում, և՛ փոխանակում է իրականցվում էրազմուս+ ծրագրի շրջանակներում, որտեղ մոտ 50 գործընկների հետ մենք ունենք հնարավորություն ուսանողների համար մրցութային ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ սովորել եվրոպական բուհում և հետ գալ համապատասխան կրեդիտներով, շարունակել ուսումը ԵՊՀ-ում։ Սրանք փոխանակման ծրագրերն են»։

Ալեքսանդր Մարգարովը խոսեց նաև միջազգային համագործակցության ծրագրերից և տարբերություններից «Էրազմուս+» ի հետ. «Եթե էրազմուսը տրամադրում է կրթաթոշակ, ապա միջբուհական համագործակցության ծրագրերը ցավոք ուսանողների վրա են ֆինանսական բեռը թողնում, համապասխանաբար էլ այնտեղ մասնակցությունն ավելի քիչ է, չնայած մենք ունեինք եզակի դեպքեր, երբ  ուսանողները կարողանում են հոգալ իրենց ծախսերը՝ լինելով արտասահմանյան որևէ բուհում, հատկապես եթե այդ բուհը տրամադրում է անվճար հանրակացարան, որը նշանակում է, որ համալսարանն էլ իր հերթին անվճար է տրամադրելու իր հանրակացարանը այստեղ եկող ուսանողներին»։

Միջազգային համագործակցության մյուս ձևաչափն իրականացվում է միջկառավարական շրջանակներում, որտեղ ևս, Ալեքսանդր Մարգարովի խոսքով, ուսանողները բավականին ակտիվ են մասնակցում. «Արաբախոս երկրների հետ, խոսքը մասնավորապես Հորդանանում իրականացվող ծրագրերի մասին է, որով տարեկան մինչև 20 ուսանող մեկնում է տարեկան այնտեղ ուսումը շարունակելու նպատակով, մյուս կողմից երկկողմանի հարաբերությունների շրջանակներում մեր ուսանողները մեկնում են նաև շնորհիվ Քուվեյթի կառավարության և համալսարանի  կողմից տրվող կրթաթոշակի Քուվեյթի համալսարան։ Սա շատ մրցակցային ծրագիր է, բայց և շատ օգտակար ծրագիր ուսանողների համար․ մեկ տարի անցկացնել Քուվեյթում։ Նրանք այնտեղ սովորում են արաբերեն այն մակարդակի, որը իրենց հնարավորություն է տալիս ազատորենն շփվել բավականին բարդ լեզվով»։

Վարչության պետը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ունեցած համագործակցությանը, նշեց, որ այստեղ փոխանակումն ավելի բարդ է, քանի որ միշտ չէ, որ ստացվում է, բայց այնտեղից ուսանողները գալիս են գրեթե ամեն տարի կարճաժամկետ ինթերնշիփերի, սոցաշխատանքների շրջանակներում, ամառային դասընթացների շրջանակում, հայոց լեզվի ուսուցման համար։

Շատ հաճախ միջազգային համագործակցությունը որևէ համալսարաների հետ երկու գիտնականների միջև է սկսվել,  հետո դա դարձել է ինստիտւցիոնալ համագործակցություն, առանց ֆորմալ պայմանագրի։

Մարգարովի խոսքով՝ ունենք նաև դեպքեր, երբ համալսարան ժամանում են պատվիրակություններ և ստորագրում միջբուհական պայմանագրեր, բայց սրանց կյանքը շատ կարճ է, քանի որ դրանք ավելի շուտ բարի կամքի դրսևորումների ու հուշագրերի մակարդակում են։ Եվ կան իհարկե դեպքեր, երբ մենք նպատակաուղղված աշխատում ենք կոնկրետ բուհի, ուղղության հետ ՝ նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները՝ հաշվի առնելով տվյալ բուհի կարևորությունը տվյալ ոլորոտում։ Հարցին՝ արդյոք ուսանողները կարող են հանդես գալ համագործակցության առաջարկով, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց, որ վարչությունը շատ ուրախ կլինի նման առաջարկների համար. «Միջազգային կապերի բաժնում ընդամենը 2 աշխատող է, որը զբաղվում է միջբուհական կապերով, պարզ է որ 230 պայմանագրերի հետ մշտական դիտարկմամբ զբաղվելը բարդ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք ստեղծել միջազգայանացման համապատասխան պատասխանատուների ինստիտուտը, որը անհրաժեշտ օժանդակությունն է այն աշխատանքի, որը մենք կարող ենք անել։ Որոշ իմաստով մենք կապող օղակն ենք տարբեր ստորբաժանումների միջև։ Բայց բովանդակային մասը շատ անգամ պետք է ապահովեն ոչ թե միջազգային կապերի բաժնի աշխատողները, այլ համապատասխան ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական ներկայացուցչները, որոնք ավելի լավ գիտեն, թե իրենց  որ թեման է հետաքրքրում տվյալ համագործակցության շրջանակներում։

Մայր բուհը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր ուսանողներին մեկնելու արտերկիր և այնտեղ շարունակելու կրթությունը, այլև ընդունում է արտասահմանցի ուսանողներին։

ԵՊՀ Միջազգային վարչության պետի խոսքերով՝  ուսանողները հիմնականում գալիս են Ղազախստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եվրամիության երկրներից՝ Ֆրանսիայից և այլն ու հիմնականում գալիս են կարճաժամկետ ծրագրերով։  Ալեքսանդր Մարգարովն, ամփոփելով խոսքն, ասաց․ «Մենք ունենք նաև կրկնակի դիպլոմներով ծրագրեր ֆրանսիական Լեմանի և Ֆրանշուկերտբուրգ համալսարանների հետ՝ մաթեմատիկոսների համար մագիստրոսական ծրագիր։ Սրանց շրջանակում ուսանողները կարող են ստանալ միաժամանակ 2 դիպլոմ ՝ և՛ ԵՊՀ-ի, և՛ գործընկեր համալսարանի։ Հիմա մենք բանակցում ենք Բուխարեստի համալսարանի հետ»։

ԵՊՀ-ի Միջազգային համագործակցության վարչությունը համալսարանի կարևորագույն օղակներից է՝ իր ուսանողներին ավելի մրցունակ դարձնելու, իսկ եկողներին Մայր բուհին ծանոթացնելու և գիտելիքներով զինելու համար։

Անահիտ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել