Անվտանգության և այլ նկատառումներից ելնելով՝ պետք է հնարավորինս քիչ զանգել զինծառայողներին....

Անվտանգության և այլ նկատառումներից ելնելով՝ պետք է հնարավորինս քիչ զանգել զինծառայողներին. Արծրուն Հովհաննիսյան

566

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ կապերի լավ չաշխատելու խնդրին: Նա հորդորեց, որ զինծառայողներին հնարավորինս քիչ զանգեն՝ ելնելով մի քանի նկատառումներից:
«Խնդրում ենք, հարգելի բնակչություն, հասկանում ենք, որ կապերը լավ չեն աշխատում, դուք էլ անընդհատ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց էդ սովորույթը տվյալ դեպքում մեզ խանգարելու է: Խանգարում է կառավարման համակարգն իրականացնելուն, խանգարում է ցանցերին. գերբեռնվածության տակ է ընկնում: Նաև անվտանգության նկատառումներից ելնելով՝ զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, նրանք եթե կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը վտանգի կենթարկեն: ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին: Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա նաև, որ ցանցերը նպատակային ու ոչ գերբեռնված օգտագործվեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել