Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մայք...

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մայք Պոմպեոյի հանդիպումներից հետո

514

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներից հետո մամուլի հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը:
Նա մասնավորապես ասել է.
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում»,- ասել է Մորգան Օրտագուսը:

Կիսվել