Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, մահացել է 22 մարդ, ապաքինվել է 1267 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 158296 է, որոնցից 13881-ը՝ վարակակիր:
Կա 2797 մահացած և 140942 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 676 մարդ։